Նախիջևանում վարժանքներին ներգրավվել են մի շարք ուժային կառույցներ
Հրամանատարաշտաբային զորավարժությանը Նախիջևանի առանձին համազորային բանակից բացի ներգրավվել են Պետական սահմանապահ ծառայության, ներքին զորքերի, ԱԻՆ և պետանվտանգության ծառայության ստորաբաժանումներ:
Նախիջևանում վարժանքներին ներգրավվել են մի շարք ուժային կառույցներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում Ադրբեջանի ՊՆ կայքը:
Նշվում է, որ զորավարժությունը անցկացվել է «Պետական սահմանի խախտման դեպքերի կանխարգելմանն ուղղված Նախիջևանի կայազորի ուժերի համատեղ գործողություններ» խորագրով: Յուրաքանչյուր գերատեսչության ստորաբաժանում կատարել է խնդիրներ՝ ըստ իրենց ոլորտի:
Գործնական փուլում վարժանքներին տարբեր ստորաբաժանումներից ներգրավվել են զրահամեքենաներ, Orbiter 3 ԱԹՍ, Պետական սահմանապահ ծառայության Մի-8 ուղղաթիռ:
Նախիջևանի առանձին համազորային բանակի գլխավոր շտաբում բարձրագույն ղեկավարության հետ միասին զորավարժություններին հետևել է նաև Նախիջևանում Թուրքիայի ռազմական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Նախիջևանում զորավարժություններըմեկնարկել էինփետրվարի 18-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ դրանք տևելու են մինչև փետրվարի 23-ը:
Նշենք, որ նման ֆորմատի վարժանքներ Նախիջևանումանցկացվել էիննախորդ տարվա հոկտեմբերին, սակայն միայն հատուկջոկատայինների ներգրավմամբ: Այն ժամանակ մասնակցում էին բանակի, սահմանապահ դիվիզիայի, ներքին զորքերի բրիգադի, պետանվտանգության ծառայության և ԱԻՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները: