Ռումինիայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները հանդիպել են Բուխարեստում և քննարկել Սև և Կասպից ծովերի միջև բեռնափոխադրումների նոր ուղի ստեղծելու հնարավորությունը:
Ռումինիայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են բեռնափոխադրումների նոր ուղիներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանդիպման արդյունքում, ըստ ռումինիայի արտգործնախարարության, չորս երկրների արտգործնախարարները քաղաքական հռչակագիր են ստորագրել՝ խոստանալով իրականություն դարձնել այդ նախաձեռնությունը հնարավորինս սեղմ ժամկետում, գրում է azatutyun.am լրատվական կայքը: