Artsakhpress

Հասարակական

Հունաստանը խափանել է «Թալեաթ փաշա» կոմիտեի Ցեղասպանության ժխտման հնարքը Աթենքում. Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ թուրքական «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին չհաջողվեց Հունաստանում կրկնել տասը տարի առաջ Շվեյցարիայում իր կազմակերպած ժխտողական խաղը:

Հունաստանը խափանել է «Թալեաթ փաշա» կոմիտեի Ցեղասպանության ժխտման հնարքը Աթենքում. Հարութ Սասունյան

Հունաստանը խափանել է «Թալեաթ փաշա» կոմիտեի Ցեղասպանության ժխտման հնարքը Աթենքում. Հարութ Սասունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թերթ.ամի փոխանցմամբ՝ Փերինչեքը ծրագրել էր իր սրբապիղծ «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամների հետ միասին մեկնել Աթենք՝ վիճարկելու Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող վերջերս ընդունված հունական օրենքը: Նա երազում էր «հերոս» դառնալ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հունաստանի դեմ հայց ներկայացնելով՝ օրենքը խախտելու համար ակնկալվող ձերբակալությունից հետո:

Դեռևս 2005 թվականին, Շվեյցարիայի ոստիկանության կողմից կալանավորվելուց  հետո, Փերինչեքը մեղավոր ճանաչվեց Հայոց ցեղասպանության ժխտման համար: Երբ Շվեյցարիայի դաշնային դատարանը (Գերագույն դատարանը) հաստատեց նրա պատիժը, Փերինչեքը 2008 թ. դատավճիռը բողոքարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): 2013 թ. դեկտեմբերի 17-ին, ՄԻԵԴ-ի յոթ դատավորներից հինգը որոշում կայացրեցին հօգուտ Փերինչեքի՝ պնդելով, որ Շվեյցարիայի դատարանները խախտել են նրա խոսքի ազատության իրավունքը: Երեք ամիս անց Շվեյցարիան ՄԻԵԴ-ի սխալ որոշումը բողոքարկեց դատարանի 17 անդամներից բաղկացած Մեծ պալատում, որը նախատեսում է 2015 թ. հունվարի 28-ին վերաքննել ավելի վաղ ընդունված դատավճիռը:

Բարեբախտաբար, Փերինչեքի ծրագրած հնարքը Հունաստանում բազմաթիվ արգելքների հանդիպեց ...  Նախ, սկսենք նրանից, որ նա չէր կարող Թուրքիայից դուրս գալ, քանի որ նրա վրա ճամփորդական արգելք էր սահմանված բանտից պայմանական ազատվելուց հետո՝ դավադրության մասնակից լինելու համար:  Երբ առանց նրա, իր կուսակցության 13 անդամներից բաղկացած պատվիրակությունը ժամանեց Աթենքի օդանավակայան, Հունաստանի իշխանությունները խելամտորեն որոշեցին խմբին հետ վտարել Թուրքիա, քան թե տեսարան սարքել՝ նրանց ձերբակալելով:  Հունական ոստիկանությունը որպես արդարացում օգտագործեց թուրք այցելուների ճամփորդական փաստաթղթերի կարգին չլինելու փաստը:

 Ստամբուլ վերադառնալուց հետո արտաքսված թուրքերը կուսակիցների կողմից հռչակվեցին որպես «հերոսներ»: Փերինչեքն անմիջապես մեղադրեց նախագահ Էրդողանին և վարչապետ Դավութօղլուին՝ իրենց «չափազանց խայտառակ որոշման» համար, որով կանխեցին նրա Հունաստան մեկնելը՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Փերինչեքի հետևորդները նաև մեղադրեցին Հունաստանում Թուրքիայի դեսպան Քերիմ Ուրասին՝ հունական կառավարության հետ դավադրության մեջ՝ խոչընդոտելով իրենց առաքելությունը:

Ի պատասխան՝ թուրք դեսպան Քերիմ Ուրասը մեղադրեց «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամներին՝ իրենց սեփական ծրագրերը խանգարելու համար, դրանց մասին նախօրոք հայտարարելով, չնայած դեսպանի հորդորին՝ անաղմուկ ժամանելու Աթենք և հանդես գալու միայն այնտեղ հասնելուց հետո...  Ուրասն ավելացրեց, որ թուրքական պատվիրակության վաղաժամ հրապարակային հայտարարությունների պատճառով, հունահայ համայնքն Աթենքում բողոքի ցույցի էր նախապատրաստվել նրանց դեմ:

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն պաշտպանեց Փերինչեքի՝ Հունաստան մեկնելու վերաբերյալ դատարանի արգելքը: Մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հերքեց Փերինչեքի մեղադրանքը, թե Անկարան փորձել է խոչընդոտել իր կոմիտեի ուղևորությունը դեպի Հունաստան:

Սակայն, Փերինչեքին շատ ավելի կարևոր ուղևորություն է սպասվում հունվարի 28-ին, երբ ակնկալվում է, որ նա ներկա կգտնվի իր գործով Շվեյցարիայի բողոքարկման դատական նիստին ՄԻԵԴ-ում, Ստրասբուրգում: Չնայած այն բանին, որ Փերինչեքի հետ ունեցած հեռախոսազրույցում Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիայի կառավարությունը չի առարկում նրա Ստրասբուրգ մեկնելուն, սակայն արտգործնախարարն զգուշացրել էր, որ Փերինչեքի փամփորդական արգելքի վերացման վերջնական որոշումը դրված է Թուրքիայի Գերագույն դատարանի վրա: Անկարան այժմ պետք է հակակշռի իշխող կուսակցության դեմ ծայրահեղ ազգայնական քննադատի աճող հեղինակության վնասը՝ ընդդեմ մոլեռանդ ժխտողականին աջակցելու առավելության Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ընթացքում:

Թուրքական և միջազգային լրատվամիջոցները լայնորեն տարածեցին նախորդ հոդվածներից մեկում իմ հաղորդած հրատապ լուրը, որով բացահայտվել էր, որ Ամալ Քլունին Ջեֆրի Ռոբերտսոնի և այլ ակնառու փաստաբանների հետ Հայաստանը կներկայացնի ՄԻԵԴ-ի դատական նիստում հունվարի 28-ին: Տիկին Քլունիի ներգրավվածության լուրն այս դատական գործում տարօրինակ արձագանքի արժանացավ Փերինչեքի կողմից, որը թուրքական մամուլին ասաց. «Տիկինը կարող է մասնակցել դատական նիստին, բայց եթե անգամ Հիսուսի կինն էլ գա, միևնույն է, հաջողության հասնելու հնարավորություն չունի»...

Իմ վերջին հոդվածից հետո մի քանի ընթերցողներ մատնանշել էին անծանոթ ընտանեկան կապը տիկին Քլունիի (Ամալ Ռամզի Ալամուդին) և շվեյցարացի նշանավոր միսիոներ «Պապա» Ջակոբ Կյունցլերի միջև, որը հայտնի է որպես «հայ որբերի հայր»: Մինչև Ցեղասպանությունը, 25 տարի շարունակ, Կյունցլերը և նրա կինը ջանասիրաբար օգնել են հայ համայնքին Ուրֆայում:

Այնուհետև, 1920-ականներին Կյունցլեր ամուսիններն սկսել են աշխատել Մերձավոր Արևելքի նպաստամատույցի համար, տարհանելով հազարավոր հայ որբերի Թուրքիայից դեպի Ղազիր, Լիբանան, որտեղ հայ աղջիկները գործել էին հանրահայտ «Սպիտակ տան գորգը», որը 1925 թվականին նվիրաբերվել էր Միացյալ Նահանգների նախագահ Քալվին Քուլիջին: Կյունցլերի դուստր Իդան ամուսնացել է Ամալի պապիկի՝ Խալիլ Ալամուդինի զարմիկ Նաջիբ Ալամուդինի հետ: 1970 թ. Իդա Կյունցլերը հրատարակել է մի ուշագրավ գիրք իր հոր անձնվեր մարդասիրական գործունեության մասին՝ «Պապա Կյունցլերը և հայերը» խորագրով:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search