Թուրքիայում կիրակի անցկացվող ՏԻՄ ընտրությունների ժամանակ կրակոցներ են հնչել ընտրատեղամասերից մեկում:
Թուրքիայի ընտրատեղամասերից մեկում դիտորդներ են սպանվել
Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը հանել է ատրճանակն ու կրակել իր հակառակորդների ուղղությամբ: Կրակողը ձերբակալվել է:
«Բարեկեցություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը սոցցանցում հայտնել է, որ մահացած անձինք դիտորդներ էին` իր կուսակցությունից: Նրանք փորձել են խոչընդոտել բաց քվեարկությանը և դրա համար սպանվել են:
Հայտնի է, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 57 մլն մարդ: Ընտրությունների անվտանգ ընթացքն ապահովում է 553 000 ոստիկան: