Artsakhpress

Մշակույթ

Խաչատրյան 15-րդ հոբելյանական մրցույթում իրենց ուժերն են չափելու երեսուն դաշնակահար տասներկու երկրից

Արամ Խաչատրյանի ժառանգությունը ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելու նպատակով 15 տարի շարունակ կոմպոզիտորի ծննդյան օրը` հունիսի 6-ին, Երևանում մեկնարկում է նրա անվան միջազգային երաժշտական մրցույթը, որին այս տարի մասնակցելու է երեսուն երաժիշտ տասներկու երկրից:

Խաչատրյան 15-րդ հոբելյանական մրցույթում իրենց ուժերն են չափելու երեսուն դաշնակահար տասներկու երկրից

Խաչատրյան 15-րդ հոբելյանական մրցույթում իրենց ուժերն են չափելու երեսուն դաշնակահար տասներկու երկրից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցույթում, որը կանցկացվի մինչև հունիսի 14-ը, Խաչատրյանի և այլ ստեղծագործողների գործերն են ներկայացնելու դաշնակահարները:
 
«Մրցույթը նշում է իր 15-ամյա հոբելյանը, և այս տարի այն անցկացվելու է դաշնակահարների համար. դա շատ խորհրդանշական է, որովհետև 2003 թվականին անդրանիկ մրցույթին նույնպես դաշնակահարներն էին մրցում:
 
Ընտրվել է 30 մասնակից 12 երկրից: Մեզ բազմաթիվ երիտասարդ ստեղծագործողներ են դիմել: Առավելագույնը 24 երաժիշտ պետք է անցներ, բայց ընտրությունն այնքան մեծ էր, որ երեսունին ուժերը մեր հարթակում չափելու հնարավորություն ընձեռեցինք: Ըստ իս` բավականին թեժ մրցակցություն է սպասվում»,-մեզ հետ զրույցում նշեց «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա-Տեր Հովակիմյանը:
 
Նրա խոսքով` տարիների ընթացքում մրցույթն ընդլայնում է իր աշխարհագրությունը: «Ընդգրկվել են Չինաստանից, Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Հյուսիսային Կորեայից, Թայլանդից և այլ երկրներից երաժիշտներ, որոնք ներկայացնում են տարբեր կատարողական դպրոցներ: Յուրաքանչյուր տարի անհամբեր սպասում ենք մասնակիցների հենց Խաչատրյանի գործերի կատարումներին, քանի որ մրցույթի նպատակը Խաչատրյանի ստեղծագործությունները հանրահռչակելն է»,-ընդգծեց Տեր-Հովակիմյանը:
 
Հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց` ցանկանում են, որ Արամ Խաչատրյանի կոնցերտները համալրեն երիտասարդ և շնորհալի կատարողների երկացանկն ու հարատև կյանք ունենան համաշխարհային երաժշտական ասպարեզում:
 
Նրա հավաստիացմամբ` միջազգային հարթակում կան երաժիշտներ, որոնց նվագացանկում մշտապես առկա են մեծն կոմպոզիտորի ստեղծագործությունները: Նրանցից են Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի Գրան պրիի մրցանակակիր ջութակահար Ֆյոդոր Ռուդինը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, որն իր համաշխարհային հաղթարշավը սկսել է հենց 2006 թվականին Խաչատրյանի մրցույթի հաղթանակից և այլք:
 
«Ուրախալի է, որ Ֆյոդոր Ռուդինն այժմ հանրահռչակված նվագախմբերից մեկի` Վիեննայի ֆիլհարմոնիկի կոնցերտմայստերն է: Դա մեծ հաջողություն է նրա համար: Խաչատրյանի մրցույթի բոլոր դափնեկիրները հետագայում մասնակցում են այլ միջազգային մրցույթների, մրցանակների արժանանում, բարձունքներ գրավում: Դա ևս ապացուցում է, որ Խաչատրյանի մրցույթի ժյուրին ճիշտ որոշումներ է կայացնում»,-շեշտեց Տեր-Հովակիմյանը:
 
Մրցույթի ժյուրիի նախագահն այս տարի դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանն է։ Նա ելույթներ է ունենում աշխարհի լավագույն համերգասրահներում լավագույն նվագախմբերի հետ: Ժյուրիում ընդգրկված են բարձրակարգ երաժիշտներ Ռուսաստանից, Իսրայելից, Չինաստանից, Բելառուսից, Շվեդիայից:
 
«Մրցույթի անցկացման ձևաչափը երբեք չի փոխվում: Այն կմեկնարկի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը` հունիսի 6-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Բացմանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) հանդես կգա միջազգային ճանաչում ունեցող դաշնակահար, որի անունը ես դեռ չեմ ասի: Թող անակնկալ լինի: Բացման համերգին ելույթ է ունենալու նաև Խաչատրյանի դաշնամուրային տրիոն, որը կկատարի հատուկ մրցույթի համար Գեորգ Պելեսիցի կողմից գրված ստեղծագործություն` Դաշնամուրային տրիոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար:
 
Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, մրցույթը կանցկացվի երեք փուլով: Հունիսի 7-8-9-10-ին Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան դահլիճում կանցկացվեն առաջին և երկրորդ փուլերը, իսկ երրորդ փուլը տեղի կունենա հունիսի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Հունիսի 14-ին կիմանանք հաղթողների անունները»,-ասաց նա:
 
Մրցույթի 2-րդ և 3-րդ փուլերում դաշնակահարների պարտադիր կատարման ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
 
Մրցույթի առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Կշնորհվեն նաև մի շարք հատուկ մրցանակներ:
 
Աննա Տեր-Հովակիմյանն անդրադարձավ հայ երաժիշտների մասնակցությանն ու շեշտեց, որ ունենք դաշնամուրային բարձր կատարողական դպրոց, և ինքը համոզված է, որ հայ երիտասարդները պատվով կներկայացնեն մեր երկիրը մրցույթում:
 
Յուրաքանչյուր տարի հունիսի 6-14-ը Երևանում անցկացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն առաջին անգամ մեկնարկել է 2003 թվականին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում: Խաչատրյանական մրցույթը 2013-ին ընդգրկվել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի կազմում՝ դրա գոյության ամբողջ ընթացքում հանդիսանալով այդ պատվին արժանացած միակ հայկական մրցույթը:
 
Մրցույթն ուղղված է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ», «դիրիժորություն», «վոկալ» մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search