Այսօր Թուրքիայում գրեթե բոլոր թերթերն ու կայքերը հրապարակել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան նամակը Թուրքիայի նախագահի հրավերին:
Թուրքերը հիստերիայի մեջ են Սերժ Սարգսյանի պատասխանից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թուրք ժողովրդի արձագանքից կարելի է ենթադրել, որ թուրքերն իրականում չէին սպասում պատասխան նամակի: Ինչը նրանց զայրույթը կրկնապատկեց հատկապես այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը պատմական փաստերի մեջբերումով հրաժարվում է ներկա գտնվել մի միջոցառման, որն ակնհայտորեն կազմակերպվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին Հայաստան գալու ծանր բեռից ազատելու համար: