Artsakhpress

Մշակույթ

Աշխարհի հանրահայտ նվագախմբերի մենակատարները հանդես են գալու Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների փառատոնում

Նշանավոր կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային երրորդ փառատոնի շրջանակում երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրել աշխարհի բարձրակարգ նվագախմբերի մենակատարներին, իսկ երաժիշտները կարող են մասնակցել նրանց վարպետության դասերին՝ հարստացնելով իրենց գիտելիքներն ու կատարելագործելով հմտությունները:

Աշխարհի հանրահայտ նվագախմբերի մենակատարները հանդես են գալու Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների փառատոնում

Աշխարհի հանրահայտ նվագախմբերի մենակատարները հանդես են գալու Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների փառատոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՓառատոնն այս տարի Հայաստանում կանցկացվի մայիսի 30-ից հունիսի 5-ը՝ իր շուրջ համախմբելով բարձրորակ երաժշտության սիրահարներին ու նվիրյալներին:
 
Փառատոնի սկզբնավորման, նպատակի և ձեռքբերումների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Դուրգարյանի հետ:
 
-Փառատոնն արդեն երեք տարեկան է: Պարոն Դուրգարյան, ի՞նչը խթան հանդիսացավ, որ նախաձեռնեցիք նման փառատոն անցկացնել Հայաստանում:
 
-Տասնհինգ տարի աշխատել եմ տարբեր նվագախմբերի հետ. ի վերջո փառատոնի տնօրեն և պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանի և մեր գործընկերների հետ եկանք այն կետին, որ պետք է ինչ-որ բան փոխվի փողային գործիքների կատարողական արվեստում: Մեր նվագախմբերում կան բազմաթիվ տաղանդավոր երաժիշտներ, ովքեր տիրապետում են փողային գործիքներին, սակայն ոլորտում կային և դեռ կան խնդիրներ՝ կապված փողային գործիքների կատարողական արվեստի դպրոցի հետ:
 
Անցումային շրջանում, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, մեր կատարողական արվեստի հիմքը մնաց խորհրդային դպրոցը: Անհրաժեշտ է հիշել, որ ամբողջ աշխարհում երկու դպրոց կա՝ ամերիկյան և եվրոպական: Մենք պետք է փորձենք այդ երկու դպրոցներից վերցնել այն, ինչը մեզ է հարկավոր, ուստի ստեղծեցինք այս փառատոնը:
 
Երիտասարդները ձգտում են երաժշտական կրթություն ստանալ Եվրոպայում, բայց ոչ միշտ են ունենում այդ հնարավորությունը: Մենք այս փառատոնի միջոցով Եվրոպայից Հայաստան ենք բերում բարձրակարգ մասնագետների, որոնք այստեղ ելույթ են ունենում՝ ներկայացնելով իրենց վարպետությունը և վարպետության դասեր անցկացնում տեղի երիտասարդ երաժիշտների համար:
 
Կարծում եմ՝ մեր փառատոնը կայացման փուլում է: Ինչո՞ւ կայացման, որովհետև այն օրը, երբ մենք տեսնենք, որ հայ երաժիշտները կատարողական արվեստում չեն զիջում օտարերկրացի երաժիշտներին, կհամարենք, որ ինչ-որ բան արել ենք:
 
-Փառատոնը կրում է Ալեքսանդր Հարությունյանի անունը…
 
-Ես կասեի՝ մեծն Ալեքսանդր Հարությունյանի: Իբրև կոմպոզիտոր նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Հարությունյանը գրել է բազմաթիվ ստեղծագործություններ փողային գործիքների համար: Դրանցից ամենահայտնին «Շեփորի կոնցերտն» է: Այն կատարվում է ոչ միայն համերգասրահներում, այլև տարբեր մրցույթների պարտադիր առարկա է:
 
Մեզ համար պատիվ է նրա անվան փառատոն ունենալը, իսկ օտարերկրյա արտիստները, լսելով նրա անունը, չեն քննարկում մասնակցե՞լ փառատոնին, թե՞ ոչ: Նրանք միանգամից համաձայնվում են:
 
-Կարո՞ղ ենք ասել, որ այս տարիների ընթացքում երաժշտասերների և երաժշտի մասնագիտությունն ընտել ցանկացողների հետաքրքրությունը փողային գործիքների հանդեպ մեծացել է:
 
-Խորհրդային տարիներին, երբ ձևավորվեցին սիմֆոնիկ նվագախմբերը, օպերային թատրոնը, մի խոսքով՝ ամեն ինչ, շատ մոդայիկ էին լարային գործիքները և դաշնամուրը:
 
Ըստ իս՝ մեր փառատոնը մոդայիկ է դարձնում «փողային գործիք» հասկացությունը և, բարեբախտաբար, երաժշտական դպրոցներում հաճախ ենք հանդիպում երեխաների, որոնք նախընտրում են փողային գործիքները: Փառատոնն իր ներդրում ունի այդ հարցում:
 
-Եթե չեմ սխալվում այս տարի յոթ երկրից ավելի քան քսան երաժիշտ-կատարող է մասնակցելու փառատոնին: Կբացե՞ք փակագծերը:
 
-Կան մասնակիցներ Իտալիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Լեհաստանից և այլ երկրներից: Մենք ոչ թե գնում ենք ականավոր մենակատարների ետևից, այլ հրավիրում ենք բարձրակարգ երաժիշտների հռչակավոր նվագախմբերից, ինչպիսիք են՝ Ցյուրիխի «Տոնհալլե», Բեռլինի, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը: Մեր խնդիրը նվագախմբերում փողային գործիքներ նվագող երաժիշտների կատարողականը բարձրացնելն է:
 
-Փառատոնի բացման համերգային ծրագրում ելույթ է ունենալու նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: Ինչպե՞ս տեղի ունեցավ համագործակցությունը: Ո՞ւմն էր նախաձեռնությունը:
 
-Աշխարհի տարբեր երկրներում կան ՀՀ դեսպաններ, որոնք շատ կապված են երաժշտությանն ու այս կամ այն երկրում համերգներ են կազմակերպում՝ հրավիրելով հայ արտիստների: Այդպես նրանք ջանում են հայ մշակույթը ներկայացնել օտարներին:
 
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նույնպես դասական երաժշտության երկրպագու է: Հետաքրքիր է, որ նա նվագում է ոչ թե ջութակ կամ դաշնամուր, ինչպես շատերը, այլ՝ վիեննական գալարափող: Դեսպանն ինքն է հետաքրքրվել փառատոնով, ցանկացել է իմանալ ծրագիրը: Երբ նրան առաջակեցինք հանդես գալ փառատոնում, սիրով համաձայնեց: Անգամ արձակուրդ է վերցրել բացման համերգին լավ պատրաստվելու համար:
 
-Ո՞ր հարթակներում են անցկացվելու համերգներն ու վարպետաց դասերը: Համերգային երեկոներին մեծամասամբ ժամանակակից թե դասական կոմպոզիտորների գործեր են հնչելու:
 
- Բացման համերգային ծրագիրը տեղի է ունենալու Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Առաջին տարին է, որ մեզ աջակցում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, որտեղ անցկացվելու են և՛ համերգներ, և՛ վարպետության դասեր, որոնց կարող են մասնակցել երիտասարդ երաժիշտները:
 
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում նույնպես նախատեսվում են համերգներ ու վարպետաց դասեր: Համերգային երեկո անցկացվելու է նաև Կոմիտասի թանգարան- ինստիտուտում, Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
 
Համերգներին հնչելու են ոչ միայն ժամանակակից կոմպոզիտորների, այլև դասականների ստեղծագործություններ: Նախատեսվում են նաև պրեմիերաներ:
 
Ցանկանում եմ նշել, որ փառատոնի իրականացմանն աջակցել են Ալեքսանդր Հարությունյանի դուստր Նարինե Հարությունյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատունը և այլք:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search