Artsakhpress

Մշակույթ

Մեկնարկում է Ամերիկահայ երաժիշտ Շահան Արծրունու համերգային շրջագայությունը

Ամերիկահայ անվանի դաշնակահար-կոմպոզիտոր Շահան Արծրունու բարեգործական համերգները տեղի են ունենալու Հայաստանի տարբեր քաղաքներում՝ տեղի երաժշտական դպրոցների սաների հետ մաեստրոյի կողմից անցկացվող վարպետության դասերից հետո։

Մեկնարկում է Ամերիկահայ երաժիշտ Շահան Արծրունու համերգային շրջագայությունը

Մեկնարկում է Ամերիկահայ երաժիշտ Շահան Արծրունու համերգային շրջագայությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայ օգնության ֆոնդից  (ՀՕՖ) մանրամասնում են, որ համերգային շրջագայության առաջին կանգառը Գորիսում է՝ Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցում։ Այնուհետ Արծրունին ելույթ է ունենալու Ստեփանակերտում, Կապանում, Արգավանդում, Դիլիջանում, Վանաձորում և Աշտարակում։ Արծրունին համերգներին նվագելու է երաժշտական դպրոցների սաների հետ։

«Այս համերգաշարերը նպատակ ունեն ներկայացնելու և քաջալերելու Հայաստանի և Արցախի երաժշտական դպրոցների շնորհալի սաներին։ Ես նպատակ ունեմ երիտասարդ սերնդին փոխանցելու իմ գիտելիքներն ու վարպետությունը, ճանաչելի դարձնելու նրանց և զարգանալու նոր հնավարություն ընձեռնելու»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ ասում է մաեստրո Արծրունին։
Շրջագայությունը ավարտվելու է գալա համերգով, որը տեղի է ունենալու հունիսի 22-ին ժամը 15։00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ Բոլոր համերգները բարեգործական են և անվճար։

Մարզային հյուրախաղերի գլխավոր կազմակերպիչը Հայ օգնության ֆոնդն է, որը, համագործակցելով ՀՀ Մշակույթի և Արցախի մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարությունների հետ, կազմել է հագեցած ու տպավորիչ ծրագիր։

Շահան Արծրունին ծնվել է Ստամբուլում։ Նախակրթարանն ավարտելուց հետո 1964թ մեկնել է Նյու Յորք՝ Ջուլիարդ քոլեջում մասնագիտական կրթությունը շարունակելու համար, և հաստատվել է այնտեղ։ Նրա ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Ալան հովհաննեսն ու Էդվարդ Միրզոյանը։ Արծրունին տեսական ուսումնասիրություններ է արել հայկական երաժշտության արմատների բացահայտման ուղղությամբ, զարգացրեկ դաշնամուրային կատարողական արվեստը։ Նա համերգներով է հանդես եկել աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով հայ երաժշտությունը։
Մարդասիրությունն ու բարեգործությունն արվեստագետ Արծրունու գործունեության կարևոր մասն է։ Նա բազմիցս է հանդես եկել բարեգործական համերգներով՝ օգնելու ու աջակցելու համար Հայաստանում ապրող խոցելի խմբերին՝ տարեցներին ու երեխաներին։ 

Անվանի երաժշտին՝ որպես բարձրակարգ դաշնակահար, ըստ արժանվույն գնահատել են օտարազգի այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Ջորջ Քրամբը, Լուիս Թալման, Ուիլյամ Մայերը և այլք։ Նրա մասին հոդվածներ են տպագրվել «The New York Times», «Fanfare», «Musical America», «American Record Guide», «La  Nacion», «Cumhuriyet» և այլ թերթերում ու պարբերականներում։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search