Տիմոշենկոն հորդորել Է դեմոկրատական ուժերին՝ միավորվել Զելենսկու կուսակցության հետ
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն միավորվելու կոչ Է արել դեմոկրատական բոլոր քաղաքական ուժերին, որոնց թվում նա նշել Է «Ժողովրդի ծառա» նախագահամետ կուսակցությունը եւ ուկրաինացի երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը, որպեսզի թույլ չտրվի հին իշխանության մուտքը խորհրդարան:
Տիմոշենկոն հորդորել Է դեմոկրատական ուժերին՝ միավորվել Զելենսկու կուսակցության հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսկական դեմոկրատական ուժերը, որոնք կարող են խորհրդարան գալ՝ «Բատկիվշչինա»-ն, «Ժողովրդի ծառան», Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս»-ը, պետք Է միավորվեն»,- հունիսի 10-ին ասել Է նա «Բատկիվշչինա» կուսակցության համագումարում, որը նվիրված Էր մասնակցությանը Գերագույն ռադայի ընտրություններին: Տիմոշենկոյի կարծիքով, միայն «միավորվելը կարող Է անհնարին դարձնել այն ուժերի խորհրդարան գալը, որոնք կուլիսների հետեւում, փողեր եւ արտոնություններ տրամադրելով, անցկացնում Էին իրենց լոբբիստական որոշումները»: «Մենք պետք Է ուս-ուսի տանք նոր նախագահի, նրա թիմի հետ, Գերագույն ռադայի նոր դեմոկրատական ուժերի հետ եւ բարձր կարգի աշխատանք կատարենք»,-ընդգծել Է Տիմոշենկոն:
«Բատկիվշչինա»-ի առաջնորդը նաեւ հայտարարել Է, որ պատրաստ Է Ռադայում նոր կոալիցիային առաջարկել «Նոր ուղեգիծ» հզոր ծրագիրը եւ հստակ պլան 100 օրվա համար, որի իրագործումը կօգնի երկիրը դուրս բերել ճգնաժամից: Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները պլանավորված են հուլիսի 21-ին: «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հարցման տվյալների համաձայն, «Ժողովրդի ծառա» կուսակցությանը պատրաստ Է աջակցել այն քաղաքացիների 48,2 տոկոսը, որոնք մտադիր են քվեարկել եւ արդեն որոշել են՝ ում օգտին: Անցումային շեմը հաղթահարելու շանսերը պահպանում են Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակ. հանուն կյանքի» (10,7 տոկոս), Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» (7,8 տոկոս), «Բատկիվշչինա» (6,9 տոկոս) եւ Գոլոս» (5,6 տոկոս) կուսակցությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: