ՀՀ Քննչական կոմիտեի քննչական խումբը այս պահին գտնվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում:
Հայ քննիչները հարցաքննել են Պերմյակովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։
Նրանք հարցաքննում են Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին: այս տեղեկությունը հաստատել է ՔԿ նախագահի խորհրդականը:
Քննչական կոմիտեն մանրամասներ կհաղորդի ավելի ուշ:
Հայ քննիչներն այսօր մեղադրանք են առաջադրել Վալերի Պերմյակովին՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության համար։ Տեղեկությունները հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ այս պահին քննչական խումբը գտնվում է Գյումրում, որտեղ հարցաքննում են Պերմյակովին։