Ֆրանսիացի անվանի դաշնակահար, կոմպոզիտոր, դասական և էթնիկ երաժշտության կատարող Ռիչարդ Կլայդերմանը հանդես կգա Հայաստանում:
Դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը Հայաստանում երկու համերգ կունենա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Համերգի կազմակերպիչ «Invitro Production»-ի ընկերության փոխանցմամբ՝ արտիստը կունենա երկու համերգ:
«Ռիչարդ Կլայդերմանը մարտի 13-ին և 14 –ին հանդես կգա Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Տոմսերի վաճառքը կսկսվի մի քանի օրից»,-նշեցին ընկերությունում:
Ռիչարդ Կլայդերմանը սկսել է դաշնամուր նվագել իր հոր ղեկավարությամբ, ով երաժշտության ուսուցիչ էր: 12 տարեկանում ընդունվել է կոնսերվատորիա, և ուսման համար վճարելու, ինչպես նաև կատարելագործվելու համար սկսել է նվագել: Համաշխարհային ճանաչում ունեցող «Ballade pour Adeline» ստեղծագործությունը, որը գրել է Պոլ դե Սեննեվիլինը, նրան աստղ է դարձրել: