Նիդեռլանդներում ուժի մեջ կմտնի դեմքը ծածկող հագուստն արգելող օրենքը
Այսպես կոչված օրենքը դեմքը ծածկող հագուստի արգելքի մասին Նիդեռլանդներում ուժի մեջ կմտնի հինգշաբթի։
Նիդեռլանդներում ուժի մեջ կմտնի դեմքը ծածկող հագուստն արգելող օրենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դրա համաձայն՝ արգելվում է դեմքը ծածկող հագուստի կրումը դպրոցներում, հանրային տրանսպորտում, հիվանդանոցներում եւ պետական հաստատություններում։ Օրինախախտներին սպառնում է տուգանք 150 եվրոյի չափով, NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Արգելվող հագուստների մեջ են, մասնավորապես, սեւ հագուստը (որը նման է փարաջայի եւ լիովին ծածկում է մարմինն ու դեմքը) եւ նիկաբը (գլխաշոր՝ աչքերի համար նեղ բացվածքով)։ Արգելքը տարածվում է նաեւ բալակլավայի ( դեմքը ծածկող դիմակներ) եւ մոտոցիկլավարների սաղավարտների վրա։ Արգելքը պետական ծառայողներին եւ հանրային տրանսպորտի վարորդներին իրավունք է տալիս խնդրել օրինախախտներին բացել դեմքը կամ դուրս գալ տարածքից (ավտոբուս, տրամվայ, գնացքի վագոն)։ Հրաժարվելու դեպքում կարող են ոստիկան կանչել։
Համաձայն հոլանդական դատախազության՝ տուգանքը չի կարող փոխարինվել հասարակական աշխատանքներով, իսկ դրա չափը կարող է ավելանալ, եթե օրինախախտը կատարի էլի ինչ-որ հանցագործություն, օրինակ՝ հրաժարվի ցույց տալ անձը հաստատող վկայական կամ չհեռանա հանրային վայրից։
Սկզբում օրենքը պետք է ուժի մեջ մտներ այս տարվա հուլիսի 1-ից։ Բայց փոխվարչապետ, ներքին գործերի եւ թագավորության գործերով նախարար Կայսա Օլոնգրենը ժամկետը տեղափոխեց մեկ ամիս հետո կրթական հաստատությունների խնդրանքով, որոնք ասացին, որ կարող են բախվել դժվարությունների, եթե արգելքը ուժի մեջ մտնի ուսումնական տարվա ժամանակ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-: