Ամբողջ աշխարհում օգտատերերն օգոստոսի 16-ին նշում են Gmail Էլեկտրոնային փոստի աշխատանքում տեղի ունեցած խափանումը:
Ամբողջ աշխարհում օգտատերերը հայտնում են Gmail-ի աշխատանքի խափանման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին ասված Է Downdetector ծառայության Էջում հրապարակված հաղորդագրության մեջ, որը հետեւում Է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:
«Gmail Էլեկտրոնային փոստի աշխատանքում խափանումներ են դիտվում ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 03:17-ից (Երեւանի ժամանակով ժամը 11:17-ից)»,-նշվում Է տեքստում:
Ամենից հաճախ Էլեկտրոնային փոստի աշխատանքում խնդիրների մասին օգտատերերը տեղեկացնում են ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Ավստրալիայից եւ Մալայզիայից: Ռուսաստանում խափանումների վերաբերյալ տվյալներ չկան:
Օգտատերերն ամենից շատ գանգատվում են ավտորիզացիայի հետ կապված խնդրից (50 տոկոս), շուրջ 25 տոկոսը չի կարողանում հաղորդագրություններ ստանալ, իսկ 24 տոկոսի մոտ չի բացվում կայքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարինուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-: