Աշխարհի մի շարք երկրներում լույս հոկտեմբերի 2-ի գիշերից խափանում Է դիտվում Twitter սոցիալական ցանցի աշխատանքում:
Օգտատերերը հայտնել են Twitter-ի աշխատանքում տեղ գտած խափանման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին վկայում են Downdetector ծառայության Էջում զետեղված տվյալները, որը հետեւում Է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:
«Twitter-ի աշխատանքում խնդիրներ են դիտվում ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 21:14-ից (Երեւանի ժամանակով 05:14-ից):
Խափանումներից առավել հաճախ գանգատվում են Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի օգտատերերը: Բացի նրանցից, խնդիրների են բախվել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ եվրոպական այլ երկրներում: Ռուսաստանում խափանումների մասին ավելի հաճախ հայտնում են Մոսկվայի օգտատերերը:
Downdetector-ի տվյալներով՝ օգտատերերի մեծամասնությունը (մոտավորապես 62 տոկոսը) կայքի աշխատանքի հետ կապված խնդիրներ Է ունենում, 27 տոկոսը գանգատվում Է Apple-ի սարքերի համար շարժական հավելվածների աշխատանքից, եւս շուրջ 9 տոկոսը խնդիրներ Է ունենում օգտահաշիվներ մտնելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -16-: