Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Շեքսպիր Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
ԼՂՀ-ում զոհված Շեքսպիր Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։