Բաքվում ավազակային հարձակման է ենթարկվել Ադրբեջանում Գերմանիայի դեսպանատան ատաշե Դ. Բիրնբաումը:
Բաքվում ծեծել են Գերմանիայի դեսպանատան ատաշեին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ադրբեջանի ՆԳՆ փոխանցմամբ՝ դեպքի առթիվ գերմանացի դիվանագետի ներկայացրած հայտարարության մեջ ասվում է, որ ISR Plaza հյուրանոցում տեղակայված դեսպանատան գրասենյակում Բիրնբաումը վիրավորանքների եւ ֆիզիկական ճնշման է ենթարկվել անհայտ անձի կողմից:
Այդ մարդու խուլիգանական վարքի արդյունքում դեսպանատան նորմալ աշխատանքային ռեժիմը խախտվել է:
Անցկացվել է հետաքննություն եւ պարզվել, որ խուլիգանը Բաքվի բնակիչ Ֆարիդ Նաջաֆգուլիզադեն է:
Քննչական մարմինը բացատրություն է վերցրել գերմանացի դիվանագետից, դեսպանատան այլ աշխատակիցներից, ինչպես նաեւ Ֆարիդ Նաջաֆգոլիզադեից:
Հարուցվել է քրեական գործ «խուլիգանություն» հոդվածի հատկանիշներով: