Artsakhpress

Մշակույթ

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում Հայաստանին վերաբերող ցուցահանդես է բացվելու

Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում 2017 թվականին հնարավոր է Հայաստանին վերաբերող ցուցահանդես կազմակերպվի:

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում Հայաստանին վերաբերող ցուցահանդես է բացվելու

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում Հայաստանին վերաբերող ցուցահանդես է բացվելու

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս օրերին մեր երկրում են թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության ներկայացուցիչները, ովքեր քննարկում են հնարավոր ցուցահանդեսի կազմակերպման մանրամասները:

 Մարտի 1-ին «Մետրոպոլիտեն» թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության պետ Գրիֆիտ Մանը և նույն վարչության բյուզանդական արվեստի համակարգող Հելեն Էվանսն այցելեցին Հայաստանի պատմության թանգարան, շրջեցին մշակութային օջախի տարածքով, դիտեցին առկա ցուցանմուշները:

Շրջայցից հետո «Մետրոպոլիտեն» թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության բյուզանդական արվեստի համակարգող Հելեն Էվանսը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ շատ հոյակապ էր, սակայն իրենք հատկապես հետաքրքրված են միջնադարյան Հայաստանով:«Մեր թանգարանում ընդունված է, որ ցուցահանդեսները 3-5  տարի առաջ են քննարկվում, և դառնում որոշակի: Պետք է ասել, որ վերջին տարիներին հայկական արվեստը ներկայացվել է մի շարք ցուցահանդեսներում: Հայկական նմուշները երեք տարբեր ցուցադրությունների մաս են կազմել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հելեն Էվանսը: Նա հույս հայտնեց, որ 2017-ին «Մետրոպոլիտեն»-ում կանցկացվի Հայաստանին վերաբերող ցուցահանդես:

Թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության պետ Գրիֆիտ Մանը խոստովանեց, որ իր վրա հատկապես մեծ տպավորություն է թողել այն պատմությունը, որը ներկայացվում է առարկաների միջոցով: «Ուզում եմ շնորհավորել իմ գործընկերներին: Ցուցահանդեսները շատ լավ են կազմակերպված և ցուցադրված առարկաները հոյակապ են ու շատ եզակի ինքնություն ունեն»,-նշեց նա:

Ի դեպ, նախորդ տարվանից մինչև 2015 թվականի հունվարը Հայաստանի պատմության թանգարանը մասնակցում էր Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Ասորեստանից մինչև Իբերիա. մայրցամաքների քառուղիներով դասական դարաշրջանի արշալույսին» միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսում ներկայացված էին 300 նմուշ: Իրադարձությանը մասնակցում էին 14 երկրի թանգարաններ: Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին ներկայացրել էր ուրարտական արվեստի ինը բացառիկ նմուշ, որոնք առանձնահատուկ կարևորություն ունեին ցուցադրության համար որպես արժեքավոր վկայություն` հավաստելով հայկական մշակույթի մշտական դերը և նրա ունեցած ազդեցությունը տարածաշրջանի` Ասորեստանի, Արևմտյան Իրանի և խեթական պետությունների արվեստի և մշակույթի համատեքստում:

«Մետրոպոլիտեն» թանգարանի ներկայացուցիչները նշեցին, որ ցուցահանդեսին մեծ թվով այցելուներ են մասնակցել:

Միջնադարյան արվեստի և վանքերի վարչության պետ Գրիֆիտ Մանը վստահեցրեց, որ հայկական ցուցանմուշներն առաջնակարգ տեղ են ունեցել և ցուցադրության հիմնական կետերից՝ խարիսխներից են եղել:

Հելեն Էվանսն էլ հավելեց, որ հայկական առարկաները հատկապես մեծ հետաքրքրություն են առաջացրել: «Իսկ «Էրմիտաժի» ղեկավար Միխայիլ Պյատրովսկին մեծ հետաքրքրությամբ է դիտել հայկական ցուցանմուշները»,-հավելեց նա:

Շրջայցից հետո «Մետրոպոլիտեն»-ի ներկայացուցիչները խորհրդակցություն անցկացրին Հայաստանի պատմության թանգարանում, որպեսզի քննարկեն կազմակերպվելիք ցուցահանդեսի կոնցեպտը և այն, թե ինչ առարկաներ են ներկայացվելու: 

 

 

 

 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search