Թուրքիայի Քոնյա նահանգում թուրքական օդուժին պատկանող F-4 տիպի ռազմական ինքնաթիռ է կործանվել:
Թուրք-ադրբեջանական զորավարժության ընթացքում թուրքական ինքնաթիռ է կործանվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ CNNTurk-ի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով զոհվել են ինքնաթիռի 2 օդաչուները: Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժության ընթացքում, որոնք մեկնարկել էին երեքշաբթի:
Թուրքիայի ԶՈՒ-ն արդեն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ինքնաթիռի վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: F-4-ն օդ էր բարձրացել տեղական ժամանակով 08:58-ին և աղետի է ենթարկվել Քոնյայի մոտակայքում՝ 09:50-ին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ռազմական երկու ինքնաթիռ էր կործանվել նաև անցյալ ամիս: