Artsakhpress

Սփյուռք

Հայոց ցեղասպանության ճանաչումից ովքե՞ր են վախենում. թուրք հոդվածագրի անդրադարձը

Թուրք գրող, բանաստեղծ Աթիլլա Դիրիմը marksist.org կայքում հրապարակված իր վերջին հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու այդ ճանաչումից վախեցողներին՝ նրանց թվում նշելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը:

Հայոց ցեղասպանության ճանաչումից ովքե՞ր են վախենում. թուրք հոդվածագրի անդրադարձը

Հայոց ցեղասպանության ճանաչումից ովքե՞ր են վախենում. թուրք հոդվածագրի անդրադարձը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.

«Հայոց ցեղասպանության ճանաչումից վախեցողներն ամենից առաջ, ինչպես հանգուցյալ Յաշար Քեմալն էր ասում՝ «հանրապետության սնած տզերն են», որոնք հայերի ունեցվածքը, հողերը,  առանձնատները, իրար մեջ էին արել, բայց աչքները դեռ չէր կշտանում:

Ցեղասպանության ճանաչումից, անշուշտ, միայն նրանք չէ, որ վախենում են: Հայոց ցեղասպանության սկիզբը համարվող ապրիլի 24-ին Չանաքքալեի մարտերի տոնակատարության օր հայտարարած ու միջազգային հիշատակի միջոցառում կազմակերպել ցանկացող նախագահն էլ է շատ վախենում ցեղասպանության ճանաչումից:

Հայոց ցեղասպանության 100-ամյակին 2 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել: Որքան այդ ժամկետը սեղմվում է, ճանաչումից վախեցողների ձայնն ավելի է բարձրանում: Իրոք, ո՞վ կվախենար Հայոց ցեղասպանության իրողությունից: Սրանից 100 տարի առաջ սպանված, անգամ գերեզման չունեցող մարդկանցից ինչո՞ւ են վախենում: Այս հարցի պատասխանը գտնելն այնքան էլ դժվար չէ երևի:

Նախագահն էլ շատ լավ գիտի, որ այն պետությունը, որը ղեկավարում է ինքը, Հայոց ցեղասպանության արյան վրա է կառուցվել: Ցեղասպանության ողջ իրողությունն իր ողջ մերկությամբ ի հայտ գալն այդ պետության հիմքի փլուզման պատճառ է դառնալու: Նախագահը դա գիտի և այդ ահից է, որ Ապրիլի 24-ն անամոթաբար ցանկանում է վարագուրել:

Բանվոր դասակարգի քրտինքով իրենց ունեցվածքը բազմապատկած, միլիոնավոր մարդկանց քաղցի մեջ պահողները Ցեղասպանության ճանաչումից նաև դրա համար են վախենում:

Իրականության բացահայտվելու դեպքում «իրականում նրանք են մեզ սպանել: Եթե վերադառնան, այստեղ մեզ չեն թողնի ապրենք: Նրանք մեր ամենամեծ թշնամիներն են» ստերը, աշխատավորների երակները լցված ռասիզմը, ազգայնականության թույնն արդեն բավարար չի լինելու, և աղքատների զայրույթն իրենց է ուղղվելու:

Ցեղասպանության ճանաչումից վախեցողը միայն նրանք չեն: Երեկ ԱՄՆ-ի Կոնգրեսին նամակ գրելով Հայոց ցեղասպանության կողմ չդառնալու կոչ անող կոնգրեսական Բիլ Շուստերը, ով բարձրաձայնում է, որ Թուրքիային վնաս հասցնելու դեպքում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի շահերն էլ են տուժելու, ևս վախենում են Հայոց ցեղասպանության ճանաչումից:

Իհարկե, ոչ միայն նա. խոշոր նավթային ընկերությունները, զենքի ընկերությունների ղեկավարներն էլ նույն վախն են կիսում:

Միլիոնավոր մարդկանց կյանքի գնով, խոշոր երկրները հողին հավասարեցնելու գնով իրենց շահերի կորստից են վախենում…

Հայոց ցեղասպանության իրողությունը ճանաչելուց չվախեցողներ էլ կան: ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգի նման, որի ճանաչումով ԱՄՆ-ի՝ Ցեղասպանությունը ճանաչած նահանգների թիվը 43-ի հասավ: Ուրուգվայի, Կիպրոսի, Արգենտինայի, Ռուսաստանի, Կանադայի, Հունաստանի Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեդիայի, Իտալիայի, Վատիկանի, Շվեյցարիայի, Սլովակիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Գերմանիայի, Վենսուելայի, Լիտվայի նման շատ երկրների խորհրդարանների նման, որոնք Հայոց ցեղասպանությունը ճանաչել, մի մասն էլ դրա ժխտումը քրեականացրել, իսկ մի մասն էլ դասագրքերում է ներառել»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search