Artsakhpress

Մշակույթ

«Փարաջանով» ֆիլմը Սերգեյ Փարաջանովին նվիրված «Հայակ»-ի ֆավորիտն էր

Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությունը տոն էր բոլոր կինոսերների համար: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում մայիսի 13 –ին:

«Փարաջանով» ֆիլմը Սերգեյ Փարաջանովին նվիրված «Հայակ»-ի ֆավորիտն էր

«Փարաջանով» ֆիլմը Սերգեյ Փարաջանովին նվիրված «Հայակ»-ի ֆավորիտն էր

Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությունը տոն էր բոլոր կինոսերների համար: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում մայիսի 13 –ին: Երրորդ տարին անցկացվող կինոտոնն ամփոփեց արդյունքները: Այս տարի մրցանակներ հանձնվեցին 15 անվանակարգերում, եղան նաև լրացուցիչ պարգևներ:

«Փոքրիկ Կաննի փառատոն» հիշեցնող մրցանակաբաշխության բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ հայտնի հյուրեր, ովքեր անցան կարմիր գորգի վրայով: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը «Հայակ» ազգային մրցանակաբաշխության պատվավոր հյուրն էր. նա մրցանակաբաշխության ընթացքում ստացավ նաև Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակ: Տոնական երեկոն վարում էին «ԱրմՔոմեդի»-ի տղաները` Սերգեյ Սարգսյանը և Նարեկ Մարգարյանը, ովքեր իրենց ելույթները համեմում էին կատակներով:

Երեկոյի ընթացքում հնչեցին նաև բազմաթիվ երաժշտական համարներ: Նույնիսկ երեկոյի ժամանակ մի քանի րոպեով հանկարծ անջատված լույսերը չփչացրին տոնական մթնոլորտը: «Հայակը» մեծ տոն է դարձել մեզ համար: Ինձ համար շատ կարևոր է, որ «Հայակն» արդեն սպասված է դարձել:

Մեր մրցանակակիրները սրտի թրթիռով սպասում են այս մրցանակաբաշխությանը: Մեծ նվաճում է, երբ չեն ստանում մրցանակը և տխրում են: Տոն է նաև այն մարդկանց համար, ովքեր չեն ստանում մրցանակ: Նրանք կձգտեն հաջորդ տարի «Հայակ» ստանալ»,-«Արցախպրես»-ի փոխանցմամբ` ողջունելով մասնակիցներին` նշեց «Հայակ»-ի նախագահ Գևորգ Գևորգյանը: Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմն այս տարվա «Հայակի» ֆավորիտն էր: Կինոնկարը ստացավ 4 մրցանակ`հաղթելով «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան», «Լավագույն նկարիչ» անվանակարգերում:

Լավագույն դերասանուհի ճանաչվեց Լուսի Աբդալյանը` «Կաուչո» ֆիլմի դերակատարման համար: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի և դերասան մրցանակներ ստացան «Անպոչ ճգնավորը» ֆիլմի դերասանները` Նարինե Գրիգորյանը և Աշոտ Ադամյանը:

«Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Շողիկ Թադևոսյանը և Արեգ Ազատյանը` «Ռոմանտիկները» ֆիլմի համար: Տարվա լավագույն օպերատորը Թամմամ Համզան է` «Փուշը» ֆիլմով: Լավագույն կարճամետրաժ ֆիլմ դարձավ Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը», վավերագրական ֆիլմ` Աշոտ Սարգսյանի «Նամակ մորը» կինոնկարը: Լավագույն անիմացիոն կինոնկար ճանաչվեց Վրեժ Քասունու «Արշալույս» ֆիլմը: Քասունին հաղթական արձանիկն ստանալուց հետո Շառլ Ազնավուրին նվիրեց նրա պատկերով դիմանկար: Լավագույն դեբյուտով հանդես եկավ Ալեքսանդր Բաղդասարյանը («Ճանապարհ» ), իսկ լավագույն արտասահմանյան ֆիլմ ճանաչվեց Րաֆֆի Աղեկյանի «Կինշասա.խենթ հող» ֆիլմը:

«Հայակ»-ն այս տարի նվիրված էր Սերգեյ Փարաջանովի հոբելյանին: Այդ առթիվ հատուկ մրցանակ հանձնվեց «Նռան գույնը» ֆիլմի նկարիչ Ստեփան Անդրանիկյանին: Անդրանիկյանը մեծ ուրախությամբ ընդունեց նվերն` անակնկալի գալով իրադարձությունից: Բացի  այդ, Փարաջանովի անվան մրցանակի արժանացավ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Ցուցադրվեցին Փարաջանովի մասնակցությամբ  եզակի կադրեր, որոնց հեղինակը Օշին Եղիազարյանցն է: Նա Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրենին հանձնեց կադրերի ամբողջ տեսագրությունը` նշելով, որ Փարաջանովն էր իրեն հորդորել այդ կադրերը տալ իր անունը կրող թանգարանին, եթե այն ստեղծվեր:

Առաջին անգամ ցուցադրվեցին նաև հայկական ամենահին կինոկադրերը, որոնք թվագրվում են 1911թվականով: Բացի այդ, Հայաստանի կինոակադեմիան պատվո մրցանակ շնորհեց Ռոման Բալայանին:

«Հայակ»-ի այս տարվա ժյուրիի նախագահն էր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը, ով ընտրել է ժյուրիի անդամներին, այդ թվում` նաև արտերկրից: «Հայակ» մրցանակաբաշխությանը մասնակցել և տարբեր անվանակարգերում մրցել են վավերագրական, փաստավավերագրական, գեղարվեստական, այլ ուղղվածության լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր: Ազգային մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն «Աֆինա պալլադա» ընկերությունն էր: «Հայակ»-ին այս տարի ներկայացվել է 80 ֆիլմ:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search