Համազգայինի Սիրիայի շրջանային վարչության «Զվարթնոց» երգչախումբը պատերազմով պայմանավորված ընդմիջումից հետո մարտի 8-ին վերստին բեմ է բարձրացել խմբավար Հարություն Ալապոզանյանի գլխավորությամբ:
Հալեպում ընդմիջումից հետո բեմ է բարձրացել «Զվարթնոց» երգչախումբը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Գանձասար» թերթի խմբագրության փոխանցմամբ՝ երգչախումբը »րկու արարներով հալեպահայ արվեստասեր հանրությանն է ներկայացրել աշուղական, սիրային և հայրենասիրական ճոխ երգացանկ: Երգչախմբի երգեցողությանը առանձնահատուկ փայլ են հաղորդել մեներգերը, զուգերգերը և թատերական ու պարային հաճելի համարները:
…Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ հալեպահայ Ալիք Սարյանը մասնակցելու է հուլիսին Դանիայում կայանալիք միջազգային գիտական օլիմպիադային՝ ներկայացնելով Սիրիան: Նա ընտրվել է Սիրիան ներկայացնող 4 աշակերտների թվում: