Մարտի 7-ից 18-ը Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում մեկնարկել է Աշխարհի Մուայ Թայ (Թայլանդական Բռնցքամարտ) առաջնությունը:
Արցախցի Դավիթ Հայրապետյանը մասնակցում է աշխարհի Մուայ Թայ առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԼՂՀ Մարտարվեստների ասոցացիայի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ առաջնությանը Արցախից մասնակցում է՝ Դավիթ Հայրապետյանը գլխավոր մարզիչ՝ Գարեգին Աղաբալյանի գլխավորությամբ, և Հայաստանի Հանրապետությունից՝ Արմեն Գրիգորյանը (գլխավոր մարզիչ՝ «Հայաստանի պրոֆեսիոնալ մուայ թայ» ֆեդերացիայի նախագահ՝ Արամ Աբրահամյան):
Աղբյուրի հաղորդմամբ այսօր տեղի կունենա մեր մարզիկների առաջին մարտը: