Երաժիշտներն իրենց հեղինակային երաժշտության վրա կրում են ոգեշնչման բոլոր տեսակները:
Ջազ դաշնակահարը հենվում է հայկական ժողովրդական երգերի, մետալական ելևէջների և պատմության զգացողության վրա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ interpress-ի փոխանցմամբ՝ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի համար հնչյունների հավաքածուն հեռվից է գալիս. նա առաջադեմ մետալ խմբերի սիրահար է, ինչպիսիք են օրինակ Tool և Meshuggah-ը:
Համասյանը ծնվել է Հայաստանում, այնուհետև տեղափոխվել Լոս Անջելես և Նյու Յորք: Չափահաս տարիքում վերադարձել է հայրենիք` իր արմատների հետ ավելի սերտորեն շփվելու համար: Նրա նոր Mockroot ալբոմը մասամբ ոգեշնչված է 19-րդ դարի հայ պոետ Պետրոս Դուրյանի ստեղծագործություններից, որը մահացել է 21 տարեկանում: Համասյանը նշել է, որ պոետի ստեղծագործությունները երաժշտության մեջ օգտագործելու կարիք չի եղել: Դուրյանի աշխատանքների վրա հիմնված երգերում կիրառվում են հորինված վանկեր` արտացոլելով նրա էությունը:
«Բոլորը նրան համարում են չափազանց տխուր և միայնակ, սակայն ես չեմ համաձայնի այդ կարծիքի հետ: Իհարկե, նա ունի մռայլ երանգներով ստեղծագործություններ, սակայն Դուրյանի բոլոր աշխատանքներում լույս կա, որոնք կարդալուց հետո քեզ կյաքնով լեցուն և եռանդով լի ես զգում: Բանաստեղծությունների միջոցով ես ներշնչանք են գտնում, սակայն պարտադիր չէ, որ բառերն օգտագործվեն երգերի մեջ: Երբեմն իմ գրած երաժշտությունը խոսքերի կարիք չունի. Ձայնավորները բավականեն»,-ասելէ ՏիգրանՀամասյանը:
Տիգրան Համասյանը NPR-ի աշխատակից Արուն Ռաթի հետ զրուցել է իր փոքրիկ երկրի տխուր պատմության մասին, և թե ինչու է անտեսում դաշնամուրի ավանդական մոտեցումները և այն, ինչ կարող է անել երաժշտական այս գործիքը: