Artsakhpress

Հասարակական

«Հաղթանակի գեներալները». Հովհաննես Բաղրամյան

«Հաղթանակի գեներալները» հատուկ նախագիծ-շարքի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է ԽՍՀՄ մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանին:

«Հաղթանակի գեներալները». Հովհաննես Բաղրամյան

«Հաղթանակի գեներալները». Հովհաննես Բաղրամյան

«Նա մեր ամենատաղանդավոր և փորձառու հրամանատարներից մեկն է`շտաբային աշխատանքի փայլուն իմացությամբ»: 

                                                 Գեորգի Ժուկով «Հիշողություններ և մտորումներ», 1970թ. 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թիֆլիսի երկաթուղային երկդասյա դպրոցը ավարտելուց հետո, Հովհաննեսը ընդունվում է տեղի տեխնիկական ուսումնարանը: «Հայրս ինձ համար գնել էր սև կոստյում, փայլուն կոճակներով շինել և կոշիկներ, որ ես առաջին անգամ էի հագնելու: Թիֆլիսի միջավայրն իր կնիքը դրեց մեր սրտի ու հոգու վրա, նոր մտքեր ու գաղափարներ մտցրեց մեր գիտակցության մեջ: Թիֆլիսում մենք սովորում էինք ոչ միայն ուսումնարանի պատերի ներսում, լսարաններում, այլև դասեր էինք առնում երկաթուղային բանվորների շրջապատում, գլխավոր արհեստանոցում, վագոնային ու շոգեքարշային դեպոներում, ուր անցնում էին մեր գործնական պարապմունքներն ու տեխնիկական ուսուցումը»,-Մ.Մերժանովի «Զինվոր, գեներալ, մարշալ» (1975 թ.) աշխատությունը մեջբերում է մարշալ Բաղրամյանի հուշերը:

                                               Ճակատագրական որոշում 

1915թվականին ավարտելով ուսումնարանը` Հովհաննեսին նշանակում են Անդրկովկասյան երկաթուղու 9-րդ (Գանձակի) գծամասի տեխնիկ: Առաջին աշխարհամարտի թեժ ժամանակներն էին… Հովհաննեսը պատմում է. «1915 թվականի գարնանը Կարսից եկող գնացքները բերում էին հազարավոր գաղթականների, հիմնականում`հայերի, կանանց, մանուկների, ծերունիների»: Տեսնելով այդ ամենը` Բաղրամյանը իր կյանքի ամենագլխավոր որոշումն է կայացնում: Նա որոշում է 1915 թվականի սեպտեմբերի 16-ին դիմել ռուսական բանակի կամավորների հավաքագրման շտաբ:

 

                                          Սարդարապատի ճակատամարտ      

Սարդարապատում հեծյալ դասակի հրամանատար, հետախույզ Հովհաննեսը կատարում էր բարդ ու վտանգավոր առաջադրանքներ: Մոտենում էր Սարդարապատի վճռական ճակատամարտի օրը:  Հայկական ուժերն հակահարձակվում են ամբողջ ճակատով: Հայկական 5-րդ գունդը Թալինի լեռնային լանջերից գրոհում է թուրքերի ձախ թևը: Թուրքական զորագնդերը, չդիմանալով  ճնշմանը, խուճապահար նահանջում են Ալեքսանդրապոլ:

 «Սարդարապատի ճակատամարտի նշանակությունը շատ մեծ է: Եթե այնտեղ չջախջախեինք թուրքերին, նրանք կգնային Էջմիածին և Երևան: Հայաստանից ոչինչ չէր մնա, ոչինչ չէր փրկվի… Հայերը հաղթեցին, որի շնորհիվ կա այսօրվա ծաղկուն Հայաստանը»,- հիշում է Հովհաննես Բաղրամյանը: Կիմ Ղալաչյան, «Տասնչորս օր մարշալ Բաղրամյանի հետ», 1978թ

                                                          Փրկիչ Միկոյանը 

1923 թվականին Հովհաննեսը նշանակվում է հայկական դիվիզիայի հեծելազորային գնդի հրամանատար: 1924թվականի աշնանը նրան ուղարկում են ուսանելու Լենինգրադի բարձրագույն հեծելազորային դպրոց: Այնտեղ Հովհաննեսի հետ միասին սովորում են այնպիսի մեծանուն ռազմական գործիչներ, ինչպիսիք են Ա. Երեմենկոն, Վ. Չիստյակով, Պ. Ռոմանենկոն, Կ. Ռոկոսովսկին և Գ. Ժուկովը: Վերջինս հետագայում որոշիչ դեր է խաղալու Բաղրամյանի կյանքում:

1931թվականին Անդրկովկասյան ռազմական օկրուգի հրամանատարությունը նրան ուղարկում է սովորելու Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում, որն նա ավարտում է 1934 թվականին, ապա ուսումը շարունակում կարմիր բանակի գլխավոր շտաբի ակադեմիայում: Ստալինյան բռնաճնշումների տարիներին(1936-1937թթ.), Հովհաննեսին հիշեցրել էին «բուրժուական» հայկական բանակում ծառայելու տարիները, սակայն Անաստաս Միկոյանին հաջողվում է փրկել նրան hնարավոր գնդակահարությունից:

                                               Հայրենական մեծ պատերազմ

«Մենք հասկանում էինք, որ աշխարհը տիրելու ծարավից խելագար ֆաշիզմը ռումբեր է նետում Անգլիայի խաղաղ քաղաքների վրա և կարող էր վաղն էլ ավելի մեծ դաժանությամբ դրանք նետել մեր գլխին: Տագնապալից մտքերն ինձնից չէին հեռանում, և հենց դրա համար էլ ուզում էի շտապ նորից բանակ վերադառնալ»: Հովհաննես Բաղրամյան, «Այսպես է սկսվել պատերազմը», 1975թ.

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հովհաննեսը նշանակվել էր  Հարավ-Արևմտյան ռազմաճակատի զորքերի շտաբի պետի տեղակալ:


Կիևի պաշտպանության ժամանակ Բաղրամյանին հաջողվում է գերմանական զորքերի շրջափակումից դուրս բերել 20 հազար զինվորների: 1941 թ. օգոստոսի 12-ին Բաղրամյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում: Հովհաննես Բաղրամյանը Կիևի համար մղված մարտերում ցուցաբերել է մեծ արիություն և ռազմական բարձր ունակություն: Նա մարտեր ղեկավարելու մեծ հմտություն է դրսևորում նաև Ռոստովի մատույցներում, որի համար 1941 թվականի դեկտեմբերի 27-ին նրան շնորհվում է գեներալ-լեյտենանտի կոչում և նրան նշանակում են ռազմաճակատի զորքերի շտաբի պետ:

                                                            Դասընկերը 

Որպես շտաբի պետ` նա Խարկովյան օպերացիայի գլխավոր մշակողներից մեկնէ էր : Ցավոք, այն ավարտվեց խորհրդային զորքերի կատարյալ ջախջախմամբ: Հետախուզական տվյալների համաձայն համեմատելով խորհրդային զորքերի և գերմանացիների թվաքանակը` Բաղրամյանը և գեներալ Բոդինը նպատակահամար չհամարեցին իրականացնել հարձակումը, սակայն Հարավ-Արևմտյան ռազմաճակատի հրամանատար Տիմոշենկոն և ռազմական խորհրդի անդամ Խրուշչովը պնդեցին: Կլիմենտ Հարությունյան, «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.», 2010թ.

 Պարտության մեջ մեծ էր Հարավային ռազմաճակատի ղեկավար գեներալ-լեյտենանտ Մալինովսկու մեղքը. նա ինքնակամ հրացանակիր գնդերից մեկն ուղղել էր Վորոշիլովգրադի կողմը: «Այսպես էինք գնում դեպի հաղթանակը» իր գրքում Հովհաննեսը գրում է. «...իհարկե, Ռոդիոն Յակովլևիչին ոչ բնորոշ որոշումը ազդել էր 9-րդ բանակի պաշտպանական ամրության վրա»:

Ստալինը պարտության գլխավոր մեղավոր է ճանաչում Բաղրամյանին: Ռազմական տրիբունալի դատարանից նրան փրկում է Լենինգրադի բարձրագույն հեծելազորային դպրոցի հին և բարի դասընկեր Գեորգի Ժուկովը` Ստալինին հայտնելով, որ պարտության մեղքի իրենց բաժինը ունեն նաև գլխավոր շտաբը և զինվորական հրամանատարությունը: Ժուկովը սատարում է Բաղրամյանին` նշելով, որ փորձառու հրամանատարները քիչ են և նրանց կարիքը միշտ էլ կա:

Հովհաննեսին նշանակում են 28-րդ բանակի շտաբի պետ, սակայն այդ բանակը շատ անմխիթար վիճակում էր գտնվում: Բաղրամյանի հերթական պարտությունից հետո, նրան կրկին փրկում է Ժուկովը, որից հետո 1943թվականի հուլիսի 12-ին թշնամու գլխին իջավ նրա գլխավորած բանակի հուժկու հարվածը: Նրա գվարդիականներն արդեն առաջացել էին 160-180 կմ և հասել Օրյոլ-Բրյանսկ երկաթուղուն: 1943թվականի օգոստոսի 5-ին ազատագրվում է Օրյոլը:

Այդ հաղթանակի համար Բաղրամյանին շնորհեցին  գեներալ-գնդապետի կոչում և արժանացրեցին Սուվորովի առաջին աստիճանի շքանշանի, իսկ 1943 թվականի նոյեմբերի 17-ին`գվարդիայի գեներալ-գնդապետի կոչում: Կլիմենտ Հարությունյան, «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական պատերազմի հաղթանակում 1941-1945թթ.», 2010թ.                                              

                                            Այցելություններ Հայաստան                                              

Հայաստան կատարած այցելություններից մեկի ժամանակ նա գնում է Սարդարապատի հուշահամալիր և հանդիպում է իր նախկին զինվորներին: Նա բարեկամական հարաբերությունների մեջ էր նաև Մարտիրոս Սարյանի հետ: Վարպետի «Հովհաննես Բաղրամյան» կտավը գտնվում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Մ.Մերժանով, «Զինվոր, գեներալ, մարշալ», 1975 թ.


Կենսագրական լրացուցիչ տվյալներ 

Հովհաննես Բաղրամյանը ծնվել է 1897 թվականին Ելիզավետպոլի նահանգի (Գանձակ) Չարդախլու գյուղում: 1917 թվականին ավարտել է Թիֆլիսի պրապորշչիկների դպրոցը, 1925թվականին՝ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) հեծելազորային հրամանատարական կազմի կատարելագործման, 1931թվականին՝ բարձրագույն հրամանատարական կազմի դասընթացները, 1934 թ.-ին՝ Մոսկվայի Միխայիլ Ֆրունզեի անվան, 1938 թվականին՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիաները:

Առաջին աշխարհամարտին տարիներին ծառայել է Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական էքսպեդիցիոն 2-րդ սահմանապահ գնդում: 1918 թվականին մասնակցել է թուրքական զորքերի դեմ մղված կռիվներին, մայիսի 22–26-ին՝ որպես Հայկական 1-ին հատուկ հեծելազորային գնդի դասակի հրամանատար՝ Սարդարապատի ճակատամարտին:

Հայաստանի խորհրդայնացումից հետո Բաղրամյանը եղել է Հայկական հրաձգային դիվիզիայի գնդացրային էսկադրոնի, իսկ1923–1931թվականներին՝ հեծելագնդի հրամանատար, ապա՝ 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ:

Հայրենական մեծ պատերազմի ընթացքում պլանավորել և կազմակերպել է ռազմաճակատի զորքերի նահանջը և Կիևի պաշտպանությունը: Նա պլանավորել և իրականացրել է  նաև Ելեցի ռազմական գործողությունը: 1942թվականի սկզբին եղել է Հարավարևմտյան ուղղության օպերատիվ խմբի պետ, 1942 թվականի հուլիսից՝ ռազմական գործողությունների անմիջական հրամանատար: Նրա գլխավորությամբ 16-րդ բանակը պաշտպանել է Մոսկվայի մատույցները, 1943թվականի հուլիս-օգոստոսին աչքի է ընկել Կուրսկի ճակատամարտում:

1943 թվականի նոյեմբերի 19-ից, որպես 1-ին մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, Բաղրամյանը մասնակցել է Վիտեբսկի, Պոլոցկի ազատագրմանը, իսկ 1944 թվականին Մերձբալթիկայում մղված մարտերին, սեպտեմբերին մոտեցել է Ռիգային: Մեմելի (այժմ` Կլայպեդա) մոտ դուրս գալով Բալթիկ ծովի ափ՝ հնարամիտ գործողությամբ ջախջախել է թշնամու Կուռլանդական խմբավորումը:   

Առաջին մերձբալթյան ռազմաճակատի լուծարումից հետո բանակի գեներալ Բաղրամյանը գլխավորել է Զեմլանդական զորախումբը: Նրա հրամանատարությամբ զորքերը վերացրել են հակառակորդի՝ Արևելյան Պրուսիայի, ապա նշանակվել է 3-րդ բելոռուսական ռազմաճակատի հրամանատար, իրականացրել ֆաշիստական զորքերի վերջնական ջախջախումը Արևելյան Պրուսիայում:

 1945–54 թվականներին Հովհաննես Բաղրամյանը եղել է Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատար, 1954 թվականից՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսուչ, հետագայում պաշտպանության նախարարի տեղակալ, 1956–58 թվականներին՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ, 1959 թվականից՝ ԽՍՀՄ զինված ուժերի թիկունքի պետ, 1968 թվականից՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսուչ և տեսուչների խմբի ղեկավար:

Հովհաննես Բաղրամյանը մահացել է 1982 թ. սեպտեմբերի 21-ին և թաղվել է Մոսկվայի Կարմիր հրապարակում` Կրեմլի պատի տակ:


 Հովհաննես Բաղրամյանի անունով կոչվել են փողոցներ Բելառուսի Գորոդոկ և Պոլոցկ քաղաքներում, Մոսկվայում: Երևանում նրա անունն են կրում մետրոպոլիտենի կայարանը և քաղաքի պողոտաներից մեկը, որտեղ կանգնեցված է նաև մարշալ Բաղրամյանի ձիարձանը:

Կոչումները 

Հովհաննես Բաղրամյանը ԽՍՀՄ մարշալ է դարձել 1955 թվականին, Խորհրդային կրկնակի հերոս`1944 և 1955 թվականներին: Բացի այդ` նա պարգևատրվել է Լենինի յոթ, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի երեք, Սուվորովի 1-ին կարգի 2 և Կուտուզովի 1-ին կարգի շքանշաններով: Մարշալի մահից նրա բոլոր մեդալները նվիրաբերվել են Մոսկվայի ՌԴ զինված ուժերի կենտրոնական թանգարանին:


 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search