Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին Արցախում սեղմված գազի սակագինն աճել է :
Սեղմված գազը թանկացել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Արցախպրես-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը՝ մարնրամասնելով, որ սեղմված գազը հունվար-փետրվար ամիսներին թանկացել է 20 դրամով՝ կազմելով 280 դրամ 1 խորանարդ մետրի դիմաց։ Ս. Գրիգորյանի հավաստիացրեց, որ հանձնաժողովի դիտարկման արդյունքում սեղմված գազի ապրանքային շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններում դոլարի փոխարժեքի աճով պայմանավորված այդ թանկացումը գերշահույթի նպատակ չի հետապնդում, ընդհակառակը՝ շահույթի նվազում է արձանագրվել։