Artsakhpress

Քաղաքական

Անցյալ շաբաթ Նյու Յորքը մի քանի օրով վերածվեց հայկական քաղաքի. Հարութ Սասունյան

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին աշխարհի ոչ պաշտոնական մայրաքաղաք Նյու Յորքն անցյալ շաբաթ դարձավ խոշոր հայկական միջոցառումների կենտրոն:

Անցյալ շաբաթ Նյու Յորքը մի քանի օրով վերածվեց հայկական քաղաքի. Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ Նյու Յորքը մի քանի օրով վերածվեց հայկական քաղաքի. Հարութ Սասունյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18  ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թերթ.ամի փոխանցմամբ՝ մարտի 10-ին Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, գործարարներ Ռուբեն Վարդանյանը (Մոսկվա) և Նուբար Աֆեյանը (Բոստոն) ազդարարեցին «100 կյանք» (100 LIVES) նախաձեռնության մեկնարկը:

Կազմակերպիչները նախատեսում են հավաքել ուշագրավ պատմություններ Հայոց ցեղասպանության վերապրածների և նրանց փրկիչների, այդ թվում՝ որոշ թուրքերի մասին: «100 կյանք» նախագիծը սահմանում է 1 միլիոն դոլար արժողությամբ ամենամյա մրցանակ, որը կհանձնվի այն անձանց, որոնք իրենց կյանքը վտանգի ենթարկելով փրկել են այլոց կյանքը աշխարհի ցանկացած մասում:

2016 թ. ապրիլի 24-ին Երևանում հայտնի դերասան և հասարակական գործիչ Ջորջ Քլունին կհանձնի առաջին «Մարդկության զարթոնքի համար «Ավրորա» մրցանակը»: Ակնկալվում է, որ այս մրցանակի հաղթողները, որն այդպես է կոչվել  Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատվին, որը 1919 թվականին նկարահանվել է «Հոշոտված Հայաստան» ֆիլմում, 1 միլիոն դոլար մրցանակը կփոխանցեն որևէ կազմակերպության, որի գործունեությունից նրանք ամենից շատ են ոգեշնչվել իրենց մարդասիրական նախաձեռնություններում:

Այս հատուկ մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահներն են Ջորջ Քլունին և Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Ուիզելը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Կոստա Ռիկայի նախկին նախագահ Օսկար Արիասը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, Ցեղասպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Գարեթ Էվանսը, մարդու իրավունքների պաշտպան Հինա Ջիլանին և դոկտ. Գրեգորյանը:

«100 կյանք» նախագծի հիմնադիրները նաև նախատեսում են իրականացնել աշխարհի բազմաթիվ երկրների արխիվներում պահվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ միլիոնավոր փաստաթղթերի թվայնացման հսկայական աշխատանքը:

 Միջոցառման մեկնարկին ներկա էին հոլիվուդյան հանրաճանաչ աստղեր, Նյու Յորքի անվանի անձնավորություններ և հայտնի լրագրողներ CNN-ից, «CBS 60 րոպե» հեռուստաշոուից և «Թայմ» շաբաթաթերթից: Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը մասնակցեցին մի քննարկման, որը վարում էր «Վաշինգտոն վիկ»-ի (Washington Week) գլխավոր խմբագիր և PBS NewsHour հեռուստածրագրի համահաղորդավար ու համախմբագիր Գվեն Իֆիլը:

Ահա համառոտ հատվածներ Ջորջ Քլունիի ելույթից.

«Հայաստանի մասին տեղեկացա իմ ընկերներից մեկի՝ Բոբ Մանուկյանի միջոցով, որն հավանաբար օգտվելով այն ժամանակվա իմ անտեղյակությունից, ասաց. «դու ծանոթ ես որոշ սենատորների, միգուցե կարողանաս խոսել նրանց հետ՝ Սենատում Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու համար»: Ես փորձեցի... Այնքան էլ լավ չստացվեց, ինչպես պատկերացնում եք: Պարզվեց՝ մենք մի քանի ռազմակայան ունենք Թուրքիայում, որի մասին ես չգիտեի: Ինջիրլիկ, ով իմանար... Ես ցնցված էի: Եվ այդպես, սկսեցի ավելի շատ տեղեկանալ Հայաստանի մասին ընկերական կապերի միջոցով: Ես դանդաղ առաջ էի գնում այս գործում... Միայն այն պատճառով, որ «ցեղասպանություն» բառը հորինվել էր 30 տարի ավելի ուշ, չի նշանակում, որ այն տեղի չի ունեցել... Կինս չգիտեր, որ ես հանդիպում էի Ռուբենի հետ:

Նա Ստրասբուրգ մեկնելու պատրաստությունների մեջ էր՝ Եվրոպական դատարան, որպեսզի պայքարի իսկական հայկական հետաքրքիր գործի համար: Երբ Լոս Անջելեսում մեքենաս էի կայանում, կայանատեղի աշխատակիցները բոլորը հայեր էին, նրանք մոտենում էին ինձ ու ասում. «Ես կուզենայի համբուրել Ձեր կնոջը... Դուք կարիք չունեք վճարելու կայանատեղի համար»:

«100 կյանք» նախագծի մեկնարկը լուսաբանվեց միջազգային լրատվամիջոցների, այդ թվում՝ «Նյու Յորք թայմսի» կողմից: Ես զարմացած էի, երբ Վաշինգտոնի խոշոր պարբերականի՝ «Հիլ» (The Hill) թերթի առաջին էջում տեսա իմ լուսանկարը՝ Ջորջ Քլունիի հետ ձեռքսեղման պահին: Ամալ Քլունիի հետ զրույցի ժամանակ ես երախտագիտություն հայտնեցի նրան՝ վերջերս Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, նշանավոր միջազգային փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնի հետ միասին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու համար:

Նույն շաբաթավերջին Նյու Յորքում տեղի ունեցավ  Հայոց ցեղասպանության հարյուրամյակի «Պատասխանատվություն 2015» համաժողովը, որը տևեց երեք օր և որի աշխատանքներին մասնակցեցին շուրջ 50  հանրահայտ մտավորականներ, իրավաբաններ, գրողներ, արվեստագետներ, լրագրողներ և հասարակական գործիչներ ամբողջ աշխարհից, որոնք լուսաբանեցին հարցերի լայն շրջանակ կապված տարբեր ցեղասպանությունների հետ:  Նշանավոր բանախոսների թվում էին Դավիթ Բալաբանյանը, Դավիթ Բարսամյանը, Էրիկ Պողոսյանը, Քրիս Բոջալյանը, Իսրայել Չարնին, Դևիդ Գոնտը, Արամ Համբարյանը, Ռիչարդ Հովհաննիսյանը, Ռայմոնդ Գևորգյանը, Չառլի Մահտեսյանը, Մարկ Մամիկոնյանը, Խաչիկ Մուրադյանը, Մերի Փափազյանը, Ջեֆրի Ռոբերտսոնը, Ռոջեր Սմիթը և Հենրի Թերիոն: Ինձ համար մեծ պատիվ էր գտնվել նման նշանավոր մարդկանց շրջապատում և զեկուցել «Անհատական և խմբային փոխհատուցման» մասին:

Համաժողովի զեկուցողների թվում էին նաև մի քանի թուրք մտավորականներ, որոնք շատ բովանդակալից զեկույցներ ունեցան Հայոց ցեղասպանության մասին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search