Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը և գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Ռեյկյավիկի մրցաշարում:
Մելքումյանը պարտվեց, Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց Ռեյկյավիկի մրցաշարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Իսլանդական մրցաշարի 9-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սև խաղաքարերով զիջեց մրշարային աղյուսակի առաջատար Էրվին Լամին, իսկ Սերգեյ Մովսիսյանը կիսեց միավորը Սահա Գրավերի հետ: Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:
Նախավերջին տուրից հետո Հրանտ Մելքումյանը 14-րդ տեղում է 6,5 միավորով, իսկ Մովսիսյանը` 22-րդ տեղում: Մրցաշարային աղյուսակի առաջատար Էրվին Լամին ունի 8,5 միավոր: