Artsakhpress

Հասարակական

Պատերազմից հետո նվագս փոխվեց. Շուշիի հրթիռակոծված եկեղեցում «Կռունկը» կատարած Սևակ Ավանեսյանը ելույթ կունենա Երևանում

Բելգիայում ապրող և ստեղծագործող հայազգի թավջութակահար Սևակ Ավանեսյանը բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, ժյուրիի անդամ, սակայն Հայաստանում երաժիշտը մեծ ճանաչում ձեռք բերեց Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործության կատարումից հետո: Թավջութակահարը նշում է՝ նվագել է ոչ թե ինքը, այլ հայ ժողովուրդը:

Պատերազմից հետո նվագս փոխվեց. Շուշիի հրթիռակոծված եկեղեցում «Կռունկը» կատարած Սևակ Ավանեսյանը ելույթ կունենա Երևանում

Պատերազմից հետո նվագս փոխվեց. Շուշիի հրթիռակոծված եկեղեցում «Կռունկը» կատարած Սևակ Ավանեսյանը ելույթ կունենա Երևանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանեսյանն այժմ Հայաստանում է և եղբոր՝ Հրաչյա Ավանեսյանի, դաշնակահար Մարիաննա Շիրինյանի հետ Երևանում ելույթ է ունենալու Հայաստանի պետական նվագախմբի նվագակցությամբ:
Մինչ համերգը, որը տեղի կունենա հուլիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, լրագրողները հնարավորություն են ունեցել մասնակցելու համերգի փորձին և զրուցելու Սևակ Ավանեսյանի հետ, որն իրեն երևանաբնակ է համարում. մեկնում է արտերկիր հյուրախաղերի, հետո վերադառնում հայրենիք:
Խոսելով Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում իր կատարման մասին՝ թավջութակահարն ասում է՝ պատերազմի օրերին այդ ելույթն անհրաժեշտ էր ամբողջ աշխարհին ցույց տալու, թե  ինչ է կատարվում Արցախում և Հայաստանում, թե ինչ անարդարություն է տեղի ունենում, և աշխարհն ինչ անտարբեր է: «Այդ նպատակով նվագեցի եկեղեցում, բայց նոյեմբերի 9-ից մինչ օրս չեմ խոսել այդ մասին, քանի որ կատարումը մնաց պատմության մեջ: Պետք է խոստովանեմ՝ նվագելիս չէի սպասում, որ ամեն բան այսպես կավարտվի: Այդ պահին ես չէի. հայ ժողովուրդն էր»,-պատմում է թավջութակահարը:
«Կռունկ» ստեղծագործության ընտրությունը պատահաբար է եղել: Մինչ այդ պահը երաժիշտն այն երբեք չի նվագել: Հենց նստել է աթոռին, հասկացել է, որ «Կռունկը» պետք է նվագի: «Ո՛չ պարապել էի, ո՛չ տոնայնությունը գիտեի: Եթե հիմա պարապեմ,  գուցե չկարողանամ այդ կերպ նվագել»,-ասում է նա:
Թավջութակահարը նաև պրոֆեսիոնալ մարզիկ է, սակայն կարողանում է համատեղել երաժշտությունն ու սպորտը: Վստահեցնում է, որ սպորտը ևս նրբություն է պահանջում: «Մարտարվեստ բառն արդեն խոսում է այն մասին, որ այն ևս արվեստ է: Մի քանի շաբաթ առաջ մասնակցել եմ բրազիլական ջիու-ջիթսուի և կրաֆտինգի Հայաստանի առաջնությանը և պատրաստվում եմ մասնակցել մարտեր առանց կանոնների աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա օգոստոսի վերջին: Ձեռքերս դեռ լուրջ չեն վնասվել: Մարզումների և մրցումների ժամանակ վնասվածքներ ստանում եմ, բայց դա չի խանգարում նվագելուն»,-ասում է Ավանեսյանն ու հավելում՝ եթե թավջութակ չնվագեր, գուցե ավելի մեծ հաջողությունների հասներ սպորտում: Նրան հետաքրքիր է, թե ինչքան կարող է այս տարիքում սպորտով զբաղվել և հնարավո՞ր է չեմպիոն դառնալ:
Երաժիշտը մշտապես փորձել է կոտրել կարծրատիպերը: Այդ է վկայում նաև Հայ Առաքելական Եկեղեցում թավջութակ նվագելը: Շեշտում է՝ եթե կարող է թավջութակ նվագել, ռինգում հաջողությունների հասնել, ինչո՞ւ չանել դա:
Սևակ Ավանեսյանն այժմ նվագում է հանրահայտ թավջութակահար Միշա Մայսկու գործիքով: Կարևորում է թե՛ հույզերը, թե՛ կատարողական տեխնիկան: «Միշտ պարապում եմ տեխնիկայի վրա, բայց ելույթի ժամանակ այն կորչում է, այսինքն՝ այնքան ես պարապում, որ դա դառնում է բնական բան, իսկ կատարումն այն է, ինչը ես եմ: Կյանքում այն ամենն ինչ տեսնում եմ, ինչպես ապրում եմ, կարդում եմ, շնչում եմ, արտահայտվում է հույզերով, ինչն էլ փոխանցվում է տեխնիկայի միջոցով. տեխնիկան ընդամենը գործիք է: Իմ նվագը շատ փոխվեց պատերազմից հետո: Նույն գործերը հիմա այլ կերպ եմ տեսնում: Երբ պատերազմի օրերին Արցախում էի, գլխումս Բեթհովենի մի քանի ստեղծագործություն էր պտտվում:  Սթրես էր, վախ, որ ամեն վայրկյան կարող են կրակել, կամ անօդաչու թռչող սարքը կարող է հարվածել: Ինձ պահողը, հաց ու ջուրը երաժշտությունն էր և պատերազմից հետո այլ կերպ եմ տեսնում ամեն բան»,-ընդգծում է նա:
Թավջութակահարն օրեր առաջ է վերադարձել Արցախից: Նշում է, որ ցավալի երևույթների ականատես է եղել, սակայն, երբ տեսել է, որ Արցախում երեխաները վազվզում են, ծիծաղում, դպրոց գնում, երբ մարդը, որը զրկվել է ոտքից, ժպտում է, ասում, որ պետք է նորից ստեղծել, երբ Հադրութում երկու որդուն կորցրած կինը ժպտում է, գալիս համերգի ու խոսում նորից կառուցելու մասին, հասկացել է, որ Արցախը կա, Հայաստանը կա և անհրաժեշտ է կրկին կառուցել:
Անդրադառնալով Սիմֆոնիկ նվագախմբ հետ սպասվող համերգին՝ Սևակ Ավանեսյանը պատմեց, որ առաջին անգամ են հանդես գալու միասին: Գաղափարը Ավանեսյանինն է: Երևանում են և՛ Սևակը, և՛ Մարիաննան և՛ Հրաչյան: Սերգեյ Սմբատյանին առաջարկել են ելույթ ունենալ միասին: Սմբատյանը միանգամից համաձայնել է, ասել, որ Հայաստանում չէ, սակայն նվագախումբը կղեկավարի Վահագն Պապյանը: Համերգին կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի Եռակի կոնցերտը և Պյոտր Չայկովսկու Սիմֆոնիկ ֆանտազիան՝ «Ֆրանչեսկա դա Ռիմինի»։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search