Եթե Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերի կրակը վառելու է Ռամիլ Սաֆարովը, ապա բռնցքամարտի Հայաստանի հավաքականը չի մասնակցի այդ մրցմանը:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը կարող է հրաժարվել Բաքու մեկնելու գաղափարից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին լրագրողների հետ զրույցում հայնտեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը: Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մարտի 22-ին ավարտված բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունից հետո ֆեդերացիայի նախագահը նշեց, որ հայ բռնցքամարտիկները լավ մարզավիճակում են եւ կարող են հաջող հանդես գալ ամռանը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերում:
«Դեռ վաղ է խոսել Բաքվի մասին: Ես առաջիններից եմ, ով պատրաստակամություն է հայտնել մեկնել Բաքու, սակայն իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում հնարավոր է, որ մենք հրաժարվենք Խաղերին մասնակցելուց: Դեռ ժամանակ կա որոշում կայացնելու կամ որոշումից հրաժարվելու համար: Ադրբեջանն ունի ոչ մարզական գործելաոճ: Վերջին տվյալների համաձայն՝ Բաքվում Խաղերի կրակը պատրաստվում է գեներալի համազգեստով վառել Ռամիլ Սաֆարովը: Այդ դեպքում Հայաստանի հավաքականը չի մասնակցի, իսկ եթե նրանք փոխեն իրենց մոտեցումները եւ դրանք լինեն զուտ մարզական, մենք կմեկնենք Բաքու եւ հաղթանակներ կունենանք այնտեղ»,- նշել է Արթուր Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի՝ մարտի 15-ին անցկացված 7-րդ համագումարում որոշվել էր մասնակցել Բաքվում անցկացվելիք Եվրոպական մարզական խաղերին: