Մայիսի 17-ի լույս 18-ի Թանգարանային գիշերը արգելոցում կկազմակերպվի Տիգրանակերտի նորահայտ գտածոների ցուցադրություն: Հյուրերը կմասնակցեն նաև տարածքի կանաչապատման աշխատանքներին:
Թանգարանների միջազգային օրն Արցախում կնշվի «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում
Մայիսի 17-ի լույս 18-ի Թանգարանային գիշերը արգելոցում կկազմակերպվի Տիգրանակերտի նորահայտ գտածոների ցուցադրություն: Հյուրերը կմասնակցեն նաև տարածքի կանաչապատման աշխատանքներին:
Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը հղում անելով ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության ֆեյսբուքյան էջին:Ըստ տեղեկատվության օրվա ընթացքում` ԱրՊՀ ուսանողության հետ համատեղ կկայանան ազգային խաղեր, ինտելեկտուլ խաղ եւ ավանդական ժենգյալով հացի հյուրասիրություն: Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցել միջոցառմանը։