Artsakhpress

Հասարակական

Չինարիի գյուղապետը դպրոցի տարածքում անվտանգ ապաստարան կառուցելու հարց բարձրացրեց

Սահմանամերձ շրջաններում ապաստարաններ կառուցելու հարցը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

Չինարիի գյուղապետը դպրոցի տարածքում անվտանգ ապաստարան կառուցելու հարց բարձրացրեց

Չինարիի գյուղապետը դպրոցի տարածքում անվտանգ ապաստարան կառուցելու հարց բարձրացրեց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին Հայաստանում քաղպաշտպանության կազմակերպման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ՀՀ տարածքաին կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը: Նա նշեց, որ պարզագույն թաքստոցների կառուցման գործընթացը կմեկնարկի ապրիլից:

Սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց գյուղի անվտանգ ապաստարաններով ապահովվածության կարևորությունը: «Տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարության միավորումից հետո բավականին աշխատանքներ են կատարվում, այդ թվում` ուսումնասիրություններ` եղած հնարավոր կառույցները ճիշտ ու ապահով ձևով շահագործելու համար, որ կարողանանք ներկա պահին առկա ռեսուրսները արդյունավետ օգտագործել: Անցյալ տարի տարածքում տեղակայաված զորամիավորման հրամատարության և բնակչության ուժերով պարզագույն պաշտպանական կառույցներ են կառուցվել, որոնք կարելի է անվանել ընտանեկան կառույցներ, որպեսզի մարդիկ տեսնեն ու ճիշտ ձևով կարողանան նման կառույց ունենալ: Բացի այդ` կառուցվել է հենապատ` 300 մետր երկարությամբ, 2.5 մետր բարձրությամբ, որպեսզի համայնքի երկու թաղամասերը կապվեն իրար հետ, որտեղ գտնվում են մանկապարտեզը և գերեզմանոցը: Պետության կողմից միջոցները տրամադրվել են վարչապետի այցելությունից հետո»,-տեղեկացրեց Սամվել Սաղոյանը:

Նա նշեց, որ ՏԿԱԻՆ աշխատակիցների հետ ուսումնասիրել են մանկապարտեզի, դպրոցի, համայնքային կենտրոնի նկուղային հարկերը, որոնք վերանորոգումից հետո կարող են ծառայել որպես ապաստարաններ: «Անհրաժեշտ է, որ դպրոցի տարածքում ժամանակակից ապաստարան` 150-200 հոգու համար նախատեսված բետոնապատ կառույց լինի, որպեսզի թե երեխաները, թե ուսուցչական անձնակազմը և թե դպրոցի հարակից տների բնակչությունը ապաստանեն այդտեղ»,-նման հարց բարձրացրեց Սամվել Սաղոյանը խորհրդարանական լսումների ժամանակ:

Նրա տեղեկացմամբ` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները եղել են գյուղում, պատրաստակամություն հայտնել ֆինանսապես աջակցություն ցուցաբերել, որ նշյալ հաստատություններից մեկի նկուղը վերանորոգվի:

Չինարիի գյուղապետը կարևոր համարեց նաև այն, որ իրենց համայնքում դպրոցականների շրջանում դասընթացներ են անցկացվում պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: «Սահմանային լարվածությունը միշտ էլ պահպանվում է, բայց չենք ցանկանում, որ խուճապ առաջանա: Հայտնի է, որ գարնանային աշխատանքների ժամանակ թշնամին ագրեսիվ է դառնում, բայց փառք մեր ժողովրդին, որ գիտի պաշտպանության ձևերը»,-եզրափակեց Սամվել Սաղոյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search