Artsakhpress

Հասարակական

Գործարկվել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը

ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքն արդեն գործարկվել է:

Գործարկվել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը

Գործարկվել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30  ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների իրազեկման համար «ՀՀ քննչական կոմիտեի գործունեության առանձնահատկությունները և դերը ՀՀ իրավապահ մարմինների համակարգում» թեմայով քննարկում-բանավեճի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: «Ներկայումս`ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքն (www.investigative.am) արդեն շահագործման է հանձնվել, սակայն դեռևս փորձարկման փուլում է և լիարժեք կգործի միայն մի քանի օրից»,-նշեց նա և հավելեց, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը կայքի ստեղծումից առաջ հստակ հանձնարարական էր տվել. ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը հանրության համար պետք է ծառայի որպես տեղեկատվության մատչելի աղբյուր:

Տռուզյանը նկատեց, որ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը պայմանականորեն բաժանված է երեք մասի: «Կայքի ճանաչողական մասում ներառված են քննչական կոմիտեի գործառույթների, ղեկավար կազմի, ստորաբաժանումների և համակարգի մասին տեղեկատվությունը: Երկրորդ մասը վերաբերում է ՀՀ քաղաքացիների իրավունքների պարզաբանմանը: Նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով սահմանափակվում են քաղաքացիների որոշ իրավունքներ և այդ առումով շատ կարևոր է, որ քրեական դատավարության մասնակցող անձինք`տուժողները, կասկածյալները, վկաները իրազեկ լինեն իրենց իրավունքների վերաբերյալ»,-շեշտեց Սոնա Տրուզյանը և հավելեց, որ ՀՀ քննչական կոմիտեի կայքում զետեղված է նաև անչափահասների`որպես մեղադրյալի, կասկածյալի, վկայի և տուժողի իրավունքների պարզաբանման վերաբերյալ տեղեկատվություն: «Կայքում կարող եք գտնել նաև հանցագործաթյան մասին հաղորդում կատարելու և դրա քննարկման կարգի մասին տեղեկատվություն»,-պարզաբանեց Տռուզյանը:

Հատուկ կարևորելով հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքը`ՀՀ քննչական կոմիտեի կայքում առանձին բաժին է նախտեսված տեղեկատվություն ստանալու ձևերի և կարգի վերաբերյալ: «Մենք տեղեկատվական մասը փորձել ենք այնպես կառուցել, որ մեր ԶԼՄ-երի ներկայացուցիչները հավասար հիմունքներով ստանան ՀՀ քննչական կոմիտեի տարածած բոլոր հաղորդագրությունները: Բացի այդ`կայքում ստեղծված է հնարավորություն տվյալ քրեական գործին վերաբերող նախորդ տեղեկատվությանը հետևելու, ծանոթանալու մեխանիզմը, այսինքն` հարակից թեմաներով լրագրողը կարող է իրազեկվել` արդյոք այդ նույն թեմայով կամ կոնրետ մեղադրյալի վերաբերյալ նախկինում հաղորդագրություններ տարածվել են, թե ոչ»,-նշեց Տռուզյանը և հավելեց, որ կայքում քաղաքացիները կարող են տեղեկություն ստանալ նաև ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների մասին: «Օրինակ` Շիրակի մարզային քննչական վարչությունը նախկինում ինչ հաղորդագրություններ է տարածել իր աշխատանքի և գործունեության վերաբերյալ»,-հավելեց Սոնա Տռուզյանը:

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։ 

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է  «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search