Բաքվի Նասիմիի շրջանում տղամարդը ցուցադրաբար ինքնահրկիզվել է:
Բաքվի կենտրոնում տղամարդն ինքնահրկիզվել է ի նշան բողոքի ոստիկանության դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ qafqazinfo.az լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ջալիլաբադի շրջանի 36-ամյա բնակիչ Նիյամեդին Ֆարաջեւը եկել է Ֆիզուլու փողոցում գտնվող ավտոմեքենաների տարհանման ծառայություն եւ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից պահանջել վերադարձնել իր ավտոմեքենան: Մերժում ստանալուց հետո վիճաբանության թեժ պահին տղամարդը բենզին է լցրել իր վրա եւ ինքնահրկիզվել:
Երրորդ աստիճանի այրվածքներ ստացած Ն. Ֆարաջեւը տարվել է Բաքվի թիվ 5 հիվանդանոց: Նրա վիճակը չափազանց ծանր է: