Նյու Ջերսիի Մուրսթոուն քաղաքի բնակչուհի Իռեն Ոսպիկյանը իտալական արմատներով ամերիկուհի է, ով մեծացել է Հարավային Ֆիլադելֆիայում և ամուսնացել հայ տղամարդու հետ։
Իռեն Ոսպիկյանը վերահրատարակել է իր «Պետրոս» գիրքը՝ նվիրված Ցեղասպանությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Courier-Post-ի փոխանցմամբ՝ 70-ամյա Ոսպիկյանը 4 երեխաների մայր է, 11 թոռների տատ։ Նա վերջերս վերաթողարկել է իր «Պետրոս» գիրը, որի բնօրինակը հրատարակվել էր ավելի քան 2 տասնամյակ առաջ։ Գիրքը, որը հիմնված է իր սկեսրոջ կյանքի վրա, երիտասարդ մարդու մասին է, ով փախել է սոսկալի Ցեղասպանությունից առաջ, որը համարվում է առաջին Ցեղասպանությունը 20-րդ դարում։
Իռենի խոսքով՝ ինքը որոշել է վերաթողարկել գիրքը ոչ հայ համայնքի համար, քանի որ հայ համայնքը այդ սոսկալի պատմությունը լսել է 100 տարի։
«Իմ նպատակն է տանել այն դեպի զանգվածներ»,- ասել է նա։ Ոսպիկյանի սկեսրայրը՝ Պետրոս Ոսպիկյանը, բախտավոր էր՝ փախել է մինչև 1915-ին վայրագությունները սկսվելը։ Թուրքական բանակի նրա թուրք կապիտանը սիրել է իրեն։ Նա պատկերացում է ունեցել, որ ինչ-որ սարսափելի բան է կատարվելու։ Սկեսրայրը փախել է վայրագություններից մեկ տարի առաջ, իսկ նրա ընտանիքին փրկել է թուրք կապիտանը, ով նրան ասել էր. «Հոգ կտանեմ ընտանիքիդ մասին՝ մինչև նրանց տանես Ամերիկա»։ Նա կատարել է իր խոստումը, և Պետրոսը փախել է սկզբում Իտալիա, հետո Ֆիլադելֆիա։
Վերահրատարակված գրքում ավելացումներ կան։