Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ապրիլի 28-ից մայիսի 5-ը Եվրոպական համերգային շրջագայության շրջանակներում ելույթներ է ունեցել Բեռլինում, Պրահայում, Բրատիսլավայում և Վիեննայում։ Եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից զատ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարել է նաև հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտներից։