Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երեւան է վերադարձել սկանդինավյան 3 երկրներում ունեցած համերգաշարից:
Ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգներ է ունեցել սկանդինավյան երկրներում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1tv.am-ի փոխանցմամբ՝ նվագախումբն իր հետ բերել է լրատվամիջոցների հիացական արձագանքներն ու նոր համերգաշարի հրավերները:
Դանիայում, Նորվեգիայում եւ Ֆինլանդիայում համերգները նվիրված էին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Մինչեւ տարեվերջ աշխարհի հեղինակավոր բեմերում ֆիլհարմոնիկի բոլոր համերգներն ու հյուրախաղերը կանցկացվեն «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսի ներքո: