Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կանգնեցվել է սիրված ջութակահար Բորիս Բաբայանի հուշարձանը

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրի Զինվորական պանթեոնում տեղի է ունեցել անվանի երաժիշտ, ջութակահար, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Բաբայանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությունը:

Ստեփանակերտում կանգնեցվել է սիրված ջութակահար Բորիս Բաբայանի հուշարձանը

Ստեփանակերտում կանգնեցվել է սիրված ջութակահար Բորիս Բաբայանի հուշարձանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ։«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկաները նախ հարգանքի տուրք են մատուցել ջութակահարի հիշատակին:
310822622_834510297983373_6195539170000444528_n.jpg (1.87 MB)
Բորիս Բաբայանի հուշարձանը կանգնեցնելու գաղափարը Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանինն է,ում աջակցությամբ Հայաստանի Հանրապետության վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանը հանձն է առել և կերտել ջութակահարի արձանը:
ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Բորիս Բաբայանի հետ շփվելու բազմաթիվ առիթներ է ունեցել:
311426114_1402979996891351_5073518132539727919_n.jpg (1.47 MB)
«Շատ հաճախ պատերազմն ու մշակույթը համաձուլվում են,որի մասին փաստում է համաշխարհային պատմության փորձը: Հայոց ազգային-ազատագրական շարժման բոլոր ժամանակներում հայ ֆիդայիները, ազատամարտիկները մարտի էին գնում երգ ու պարով: Հայրենական պատերազմում խորհրդային դիվիզիաները մարտի մեջ էին մտնում ջութակի երաժշտության ներքո: Բնական է,որ պատերազմն իր տեղն է գտնում արվեստում ու մշակույթում՝ այդ թվում երաժշտության մեջ: Բորիս Բաբայանը այն կոլորիտային գործիչներից էր, ով երաժշտության լեզվով անընդհատ խոսում էր մեր զոհված ազատամարտիկների հետ, ով կարողացավ ողջ մնացածներիս և մեր ազատամարտիկների երաժշտական ներդաշնակ կապը ստեղծել: Նա այստեղ նաև իր երաժշտությամբ է ներկա: Կարծում եմ,որ նրա այդ երաժշտությունն անմահություն է բերելու մեր բոլոր ազատամարտիկներին երկնային կյանքում»,-ասել է Լ.Հովհաննիսյանը:
310111301_612786670486358_2187094116248131499_n.jpg (1.22 MB)
Բորիս Բաբայանը 1957 թվականից մինչև 2020 թվականն աշխատում էր Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում՝ որպես ջութակի դասատու: Դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանի համոզմամբ՝ Արցախի մշակույթի զարգացման գործում Բորիս Բաբայանն անփոխարինելի էր:
310632808_670929047535394_1039618770845541423_n.jpg (1.51 MB)
«Նրա տաղանդին ծանոթ յուրաքանչյուր ոք քաջատեղյակ է,թե ինչպես էր նրա ջութակի մեղեդին ալիքվում օդում, խոսում յուրաքանչյուր մարդու սրտի ու մտքի հետ,շարժում հույզերը:
Ցավոք նրա ջութակը լռեց ընդմիշտ:
Մենք պարտավոր ենք մեր սերունդներին փոխանցել նրա երաժշտությունը»,-հավելել է Զ.Բաբայանը:
Հուշարձանի բացման պատիվը տրվեց Կարեն Սարգսյանին և Բորիս Բաբայանի թոռանը՝ Արսեն Բաբայանին:
311307661_684880193343612_3254148457524559252_n.jpg (649 KB)
«Հպարտ եմ, որ իմ ընտանիքում, ինձ բախտ է վիճակվել ստանալ նաև Բորիս պապիս դաստիարակությունը:
Նա մեր քաղաքի խորհրդանիշներից էր, իսկ այսուհետ հավերժ ներկա կլինի սիրելի վայրում՝ Հուշահամալիրում, մեր հերոս եղբայրների կողքին՝ իր հավատարիմ ջութակով»,-մեզ հետ զրույցում նշել է երջանկահիշատակ ջութակահարի թոռը, իր ընտանիքի անունից երախտագիտություն հայտնելով Կարեն Սարգսյանին:
311350260_461016022511457_6310613585619060117_n.jpg (1.77 MB)
Ջութակահարուհի Ալինա Ապրեսյանը միջոցառմանը նվագել է Կոմիտասի ստեղծագործություններից:
310163494_798013291433105_1065318016991549893_n.jpg (1.39 MB)
Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք, Բորիս Բաբայանի հարազատները, ընկերներն ու ստեփանակերտցիներ:
310112210_626601662268427_7499877528862466701_n.jpg (1.73 MB)

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search