Ստեփանակերտի` բարոնուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում տարեկան բուժում է ստանում 800 մարդ: Այսօրվա դրությամբ կենտրոնում հաշվառված են 20` առկա, 40` ամբուլատոր և 100 տնային պայմաններում բուժում ստացող հաշմանդամներ:
Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը համալրված է անհրաժեշտ մասնագետներով
Ստեփանակերտի` բարոնուհի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում տարեկան բուժում է ստանում 800 մարդ: Այսօրվա դրությամբ կենտրոնում հաշվառված են 20` առկա, 40` ամբուլատոր և 100 տնային պայմաններում բուժում ստացող հաշմանդամներ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն՝ Վարդան Թադևոսյանը` նշելով, որ կենտրոնում բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակում: «Կենտրոնն ունի հոգեբան, բժիշկներ, բուժքույրեր, լոգոպեդ, ֆիզիոթերապևտ, էրգոթերապևտ (աշխատանքի թերապևտ), ովքեր զբաղվում են հատուկ կարիքներ ունեցող երեխանների և երիտասարդների վերականգնման հարցերով: Կարելի է ասել,որ այսօրվա դրությամբ գրեթե չունենք մասնագետների պակաս: Ունենք նաև երաժշտության ու կիրառական արվեստի ուսուցիչներ: Այստեղ գործում են նաև հրաշալի կահավորված լողավազան, նկարչության, կար ու ձևի, խեցեգործության, համակարգչային ու երաժշտական դասարաններ, տարբեր մարզասարքերով հագեցված մարզադահլիճ»,- ասաց կենտրոնի տնօրենը:
Վ. Թադևոսյաի խոսքով, գործող շենքը տիպային չէ և սպասում են նոր շենքի: Այս տարի կենտրոնի տնօրենի տեղեկացմամբ, կհամակարգվի հաշմանդամային սպորտը, ինչպես նաև աշխատանքներ կիրականացվեն մասնագիտական գիտելիքների բարձրացման ուղղությամբ: