Artsakhpress

Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով մեկնում է Միացյալ Թագավորություն

2023 թվականը նշանավորվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակով, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Միացյալ Թագավորությունում փետրվարի 13-ից 24-ը սպասվող իր հյուրախաղերը նվիրում է մեծ կոմպոզիտորի հոբելյանին՝ նրա ստեղծագործական ժառանգության հանրահռչակման նպատակով։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով մեկնում է Միացյալ Թագավորություն

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով մեկնում է Միացյալ Թագավորություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին նվագախմբից, համերգային շրջագայությունը ներառում է 10 ելույթ Լոնդոնում, Մանչեսթերում, Քեմբրիջում, Էդինբուրգում, Շեֆիլդում, Բիրմինգեմում և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգան նաև բրիտանացի անվանի ջութակահարներ Ջենիֆեր Փայքը և Քլոյե Հանսլիփը։

Համերգային ծրագրերի առանցքում Խաչատրյանի կոմպոզիտորական գանձարանի ամենահայտնի և ազդեցիկ նմուշներն են․ երկացանկը ներառում է Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից և այլ ստեղծագործություններ։
«Սա երկար սպասված իրադարձություն է մեր նվագախմբի համար և հրանալի հնարավորություն՝ հայ մշակույթը բրիտանացի ունկնդիրներին ներկայացնելու Խաչատրյանի երաժշտության միջոցով։ Բոլորիս է հայտնի, որ «Սուսերով պարը», թերևս, Արամ Խաչատրյանի անվան հետ կապվող ամենախորհրդանշական երաժշտությունն է միլիոնավոր մարդկանց համար, սակայն մեր նպատակն է օտարերկրյա ունկնդրին ներկայացնել հայ երաժշտության ավանդույթներում խարսխված նրա փառահեղ կոմպոզիտորական արվեստն իր ողջ հմայքով։ Ի դեպ՝ սա մեր երկրորդ համերգային շրջագայությունն է Միացյալ Թագավորությունում, և այն, իհարկե, Խաչատրյանի 120-ամյակի խորհրդանշմամբ այն ձեռք է բերում կրկնակի կարևորություն»,- ընդգծում է մաեստրո Սերգեյ Սմբատյանը։
Ըստ աղբյուրի՝ Միացյալ Թագավորություն գալիք հյուրախաղերը կազմակերպվել են անվանի «IMG Artists» ընկերության կողմից և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հովանավորությամբ և մեծ աջակցությամբ։ Հյուրախաղերը հնարավոր են դարձել նաև մասնավոր հովանավորների շնորհիվ, որոնց թվում՝ հյուրախաղերի գլխավոր անհատ հովանավոր, հայազգի բարերար Րաֆֆի Մանուկյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոգաբարձուների պատվավոր խորհրդի անդամները և այլ աջակիցներ։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search