Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ աշխարհի 43 երկրների 123 երաժիշտներից կազմված «24/04» նվագախմբի համերգը:
Ռիտա Սարգսյանը հետևել է «24/04» Համաշխարհին նվագախմբի համերգին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1in.am-ի փոխանցմամբ՝ այն կրում էր «Վերածնունդ» խորագիրը, նվիրված էր անմեղ զոհերի հիշատակին: Համերգը բաղկացած է չորս փուլերից՝ «Հիշողություն», «Երախտագիտություն», «Միջազգային պայքար», «Վերածնունդ»: Համերգում հնչեցին Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդուարդ Միրզոյանի և այլոց ստեղծագործությունները:
Նշենք նաև՝ համերգն ուղեկցվում էր տեսապատկերներով, որոնցում անդրադարձ էր կատարվում Արևմտյան Հայաստանի մշակութային կյանքին, ջարդերին, տեղահանությանը, գաղթին: Համերգը ղեկավարում էին դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին։ Համերգին հետևում էր նաև առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, այլ պաշտոնատար անձիք, դիվանագետներ: