Artsakhpress

Հարցազրույց

Եթե անգամ աշխարհը մեր դեմ է, մենք կարող ենք հասնել մեր նպատակներին. Սամվել Բաբայան

Մայիսյան երբեմնի Եռատոնի խորհրդանշական օրն «Արցախպրես» լրատվական գործակալությունն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար, ռազմական, պետական և քաղաքական գործիչ, Արցախի հերոս Սամվել Բաբայանի հետ բացառիկ հարցազրույցը:

Եթե անգամ աշխարհը մեր դեմ է, մենք կարող ենք հասնել մեր նպատակներին. Սամվել Բաբայան

Եթե անգամ աշխարհը մեր դեմ է, մենք կարող ենք հասնել մեր նպատակներին. Սամվել Բաբայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ստեղծված իրավիճակի, անելիքների և օրվա խորհրդի գլխավոր ուղերձի հետ կապված հարցազրույցը ստորև.

-    Պարո՛ն Բաբայան, 31 տարի առաջ շրջափակման պայմաններում նաև Ձեր ծանրակշիռ մասնակցությամբ Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի պատմության մեջ փաստացի դարձավ նոր ու փառավոր հաղթանակների մեկնակետը: Պայքարի այս նոր փուլում, Ձեր կարծիքով, ո՞րն է հաջողության հասնելու մեր հիմնական անելիքը:

-    Հաջողության հասնելու համար, սովորաբար, կամք է պետք և պատասխանատվություն։ Դա հենց այն է, ինչ մեզ պակասում է, առավել ևս՝ այս փուլում։ Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ եթե անգամ աշխարհը մեր դեմ է, մենք կարող ենք հասնել մեր նպատակներին։

-    Ստեղծված ծանր իրավիճակում Արցախում տարատեսակ շարժումներ են ձևավորվում, մարդիկ պայքարի տարբեր մեթոդներ են փորձում առաջարկել: Դուք ևս ակտիվ հանրային հանդիպումներ եք անցկացնում: Հետաքրքիր է, ի՞նչ ազդակներ եք ստանում ժողովրդից, ի՞նչ է ուզում հանրությունը:

-    Այդ տարատեսակ շարժումները խրախուսելի են, ժողովուրդն այդ բազմազանությունից ընտրելու հնարավորություն ունի։ Մենք, օրինակ, 2020թ․ համապետական ընտրությունների արդյունքում ստացել ենք ժողովրդի վստահությունը, սակայն իշխանությունը սահմանափակել է մեր բոլոր հնարավորությունները և թույլ չի տալիս ծառայելու ժողովրդին։ Ուստի մենք ստիպված ենք կրկին դիմելու մեր ժողովրդին՝ վերահաստատելու նրան ծառայելու մեր ստանձնած պարտավորությունը։ Իսկ մեր առաջարկած ծառայությունը ժողովրդի ակնկալիքներին համահունչ է՝ խաղաղություն, անվտանգութուն, սոցիալ-տնտեսական պաշտպանվածություն։

-    Պարո՛ն Բաբայան, հաղթանակների կորուստն անվերադարձ չէ, քանի դեռ ազգի մեջ ապրում է այն վերակերտելու ոգին: Այս խորհրդանշական օրը ի՞նչ ուղերձ կուղղեիք Արցախում, Մայր Հայրենիքում և Սփյուռքում ապրող հայությանը:

-    Հաղթանակներն, այո´, վաղեմության ժամկետ չեն ունենում։ 31 տարի առաջ, երբ խոսում էինք Շուշիի ազատագրման մասին, ոչ ոք լուրջ չէր ընդունում մեզ։ Մենք մի անգամ արդեն ստիպել ենք, որ աշխարհը մեզ հետ հաշվի նստի, նորից կանենք։ Շուշին, Հադրութը, Քաշաթաղը և այլ օկուպացված տարածքները վերադարձնելը խնդիր չէ։ Խնդիրը դրան քաղաքակիրթ ճանապարհով՝ բանակցություններով հասնելն է։ Բայց դրան մերկ ձեռքերով չեն հասնում, աշխարհը խարսխված է ուժի վրա։

Ուղերձս է՝ մենք ենք և´ տերը,  և´ ծառան մեր երկրի։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search