Artsakhpress

Քաղաքական

«Մեր հիմնական խնդիրն է մնում երկրի տնտեսական զարգացման արագ տեմպերի ապահովումը»,-ԼՂՀ վարչապետ , «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ

«Ռուս-հայկական ռազմավարական և հասարակական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի» russia-armenia.info Էլեկտրոնային պարբերականի հարցերը ԼՂՀ վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին։

«Մեր հիմնական խնդիրն է մնում երկրի տնտեսական զարգացման արագ տեմպերի ապահովումը»,-ԼՂՀ վարչապետ , «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ

«Մեր   հիմնական   խնդիրն    է մնում  երկրի   տնտեսական      զարգացման    արագ  տեմպերի  ապահովումը»,-ԼՂՀ   վարչապետ ,  «Ազատ  հայրենիք»    կուսակցության  առաջնորդ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ -Պարոն Հարությունյան, ինչպիսի՞ն է «Ազատ հայրենիք» կուսակցության հայեցակարգը ներկայիս պառլամենտական ընտրություններում: Ներկայացրեք, խնդրում եմ, հիմնական գաղափարներն ու սկբունքները:

-Ազատ հայրենիք կուսակցությունը Արցախի քաղաքական դաշտում որպես ակտիվ խաղացող շուրջ տասը տարվա կենսագրություն ունի: Մեր ծրագրային հիմնադրույթների մեծ մասը 2007թ-ից տեղ է գտել ԼՂՀ կառավարության ծրագրում, երբ հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից ինձ է վստահվել ԼՂՀ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը: Մեր հիմնական խնդիրը եղել և մնում է երկրի տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովումը, և տարեկան միջինը 9-10 տոկոս ՀՆԱ-ի աճի իրական արդյունքով մեզ հաջողվել է ոչ միայն շարունակական կերպով թուլացնել առկա սոցիալական լարվածությունը, այլև լուծել մեր երկրի առաջ ծառացած բազմաթիվ հրատապ խնդիրներ:

Գուցե շատերի համար կարող է իրատեսական չթվալ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով շրջափակման ենթարկված Արցախի զարգացման նմանօրինակ տեմպերը, բայց հավատացնում եմ, որ տարեցտարի ԼՂՀ տնտեսության մեջ առաջանցիկ տեմպերով աճում են օտարերկրյա ներդրումների ծավալը, ինչը խթանում է հատկապես արդյունաբերական ճյուղերի զարգացումը:

Տնտեսական աճին զուգահեռ մեր օրակարգային հարցերից է եղել նաև ամրապնդել արցախում ժողովրդավարության զարգացումը, ազատ ու մրցակցային դաշտերաշխավորել , թե՛  տնտեսության, թե՛  քաղաքական համակարգի և թե՛  հանրապետության կենսագործունեության մյուս ոլորտների զարգացման համար: Վերջին տարիներին մեզ իսկապես հաջողվել է լուրջ ձեռքբերումներ արձանագրել բազմաթիվ ուղղություններում և պահպանել առաջանցիկ տեմպերը:

այս առումով իմ ղեկավարած կուսակցության հիմնական կոնցեպցիան ես համարում եմ բոլոր այդ ծրագրերի շարունակումը՝ կատարելագործելով և բարեփոխելով դրանք:

 -Ինչպիսի՞ ներուժով է (ցուցակով) հանդես եկել «Ազատ հայրենիքը» նախընտրական պայքարում և ինչպե՞ս եք գնահատում կուսակցության հաղթանակի հնարավորությունները:

- Կուսակցությունը, լինելով Արցախի առաջատար քաղաքական ուժը, այս ընտրություններում ներկայացրել է ամենամեծ համամասնական ցուցակը, որտեղ ընդգրկված են տարբեր ոլորտների փորձառու, ճանաչված ինչպես նաև երիտասարդ ներկայացուցիչներ: Կուսակցության ցուցակում կան ինչպես նախկին, այնպես էլ նոր շատ անդամներ, ովքեր առաջին հերթին մեծ հարգանք  ու հեղինակություն են վայելում ժողովրդի կողմից: Մասնավորապես՝ կցանկանայի նշել գիտության, առողջապահության, տնտեսության բնագավառներում նշանակալից հաջողություններ և հարուստ կենսափորձ ունեցող անհատներին: Մենք ներկայացրել ենք պրոֆեսիոնալ թիմ, որն ի վիճակի է լուրջ դերակատարություն ստանձնել պետության կառավարման գործում: Իսկ տարիների ընթացքում մեր կուսակցության կողմից տրված խոստումների և կատարած աշխատանքի համեմատությունը, կարծում եմ, մեզ իրավունք է վերապահում մտածելու, որ առաջիկայում ևս պահպանելու ենք առաջատար քաղաքական ուժի դիրքը: Այդ են վկայում նաև անկախ սոցիոլոգիական հարցումները:

-Ինչպիսի՞ հաջողությամբ է ԼՂՀ տնտեսությունը դիմակայում մարտահրավերներին` կապված հաճախակի փոփոխվող արտաքին միջավայրի և միջազգային շուկայի կոնյունկտուրայի հետ:

Արդի աշխարհում, երբ բոլոր տնտեսությունները փոխկապակցված են, դժվար է ամբողջովին դիմակայել արտաքին ազդակներով պայմանավորված մարտահրավերներին: Դրա միակ լուծումն անկախության և ինքնաբավության բարձր մակարդակի ապահովումն է, որպեսզի հնարավոր լինի նվազեցնել ռիսկերը: Վերջին տարիներին մեր տնտեսական քաղաքականության հիմնական նպատակներից մեկը տնտեսական անկախության մակարդակի բարձրացումն է, և արդեն ունենք շոշափելի արդյունքներ: Մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում հասել ենք շուրջ 80 տոկոս ինքնաբավության, և համոզված եմ, որ մի քանի տարում այն կդառնա գրեթե 100 տոկոս: Հաջողություններ ենք արձանագրել նաև պարենային որոշ կարևոր ապրանքատեսակների ինքնաբավության մասով:

Թեև ԼՂՀ ֆինանսավարկային և մաքսային քաղաքականությունները նույնական են ՀՀ-ի հետ, և, հետևաբար, մակրոգործիքներն էլ հիմնականում նույնն են, սակայն  երբեմն ԼՂՀ-ը կիրառում է իր առանձնահատուկ պայմաններից բխող լուծումներ առկա մարտահրավերներին դիմակայելու համար: Բացի դրանից, արտաքին ցնցումների ժամանակ տնտեսության դիվերսիֆիկացված և փոքր լինելն ավելի մեծ ճկունություն է տալիս մեզ ռիսկերը նվազեցնելու գործում: Ընդհանուր առմամբ, ՀՆԱ-ի կայուն աճը և այլ մակրոցուցանիշներ վկայում են, որ մեզ հաջողվել է չեզոքացնել առ այսօր ի հայտ եկած մարտահրավերները: Ստեղծված պայմանները վստահությու ե տալիս մեզ, որ սպասվող մարտահրավերները ևս կհաղթահարվեն:

-Ինչպիսի՞ հեռանկարներ են բացվում Արցախի համար` կապված Հայաստանի` ԵՏՄ ինտեգրման հետ:

Մի կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության ազդեցությունից խոսելիս. Այն է՝ ՀՀ-ը և ԼՂՀ-ը նույն տնտեսական համակարգն ունեն, և ցանկացած ազդեցություն փաստացի նույնն է լինելու երկուսի պարագայում: Գլխավոր հեռանկարը հսկայական շուկայի դռների բացումն է, ինչը թույլ է տալու թե՛ արտահանել արցախյան ապրանքները, թե՛ ներկրել ԵՏՄ ապրանքներ ավելի բարենպաստ պայմաններով, քան նախկինում: Սակայն դրա շոշափելի օգուտները կարող են զգացվել ոչ կարճաժամկետ հատվածում, մանավանդ որ վերջին շրջանում միության շարժիչ ուժի՝ ՌԴ-ի տնտեսությունը ծանր մարտահրավերի առջև է: Այս տեսանկյունից զգացվում են նույնիսկ ԵՏՄ տարածքում ի հայտ եկած ճգնաժամի՝ Արցախի տնտեսության վրա բացասական ազդեցության որոշ հետևանքներ: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ երկարաժամկետ հատվածում հնարավոր կլինի օգտվել ԵՏՄ ընձեռած հնարավորություններից: Մյուս կողմից, լավ գիտակցում ենք, որ այս նոր իրադրությունը ժամանակի ընթացքում փոփոխություններ է թելադրելու տնտեսության կառուցվածքում, քանի որ որոշ ապրանքատեսակների շուկայում մրցակցային նոր պայմաններ են ձևավորվելու: Օրինակ՝ Արցախում արտադրվող և վաճառվող ցորենի գինը համեմատաբար բարձր է ՌԴ շուկայում գործող գնից, ինչը նշանակում է, որ մաքսերի վերացումից հետո ներքին շուկայում գնային փոփոխություններ են կատարվելու՝ ազդելով ցորենի արտադրության վրա ևս:

-Ինչպե՞ս է վերաբերվում կուսակցությունը պառլամենտական կառավարման գաղափարին: Ղեկավարման այդպիսի մեթոդը ընդունելի՞ է Արցախի համար:

Կառավարման պառլամենտական մոդելին անցումը մեր հիմնական առաջարկներից մեկն է վերջին շրջանում, քանի որ կարծում ենք, որ այդ բարեփոխումների պահը հասունացել է Արցախում: Մեր պայմաններում այն կհամարեի ոչ միայն ընդունելի, այլ նաև՝ արդյունավետ:

-2015 թվականի սկզբից և հատկապես հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի և Արցախում պառլամենտական ընտրությունների շեմին Ադրբեջանը հետևողականորեն շփման գծում սրում է լարվածությունը, զոհվում են մարդիկ: Ինչպե՞ս վերջ դնել այս ամենին և ինչը, ըստ ձեզ, կստիպի պաշտոնական Ադրբեջանին նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Մինչև 2015-ը՝ դեռևս  1988թ-ին, ղարաբաղյան շարժումը ճնշելու համար ժամանակին ադրբեջանական կողմը դիմել է կոշտ ու անմարդկային գործողությունների Բաքվում, Սումգայիթում և Ադրբեջանի այլ հայաշատ քաղաքներում՝ իրականացնելով հայկական ջարդեր: Գոնե այդ մասին ամբողջ աշխարհը գիտի:

Այսօր՝ անգամ 27 տարի անց, ադրբեջանական քաղաքական գործելաոճի մեջ որևէ փոփոխություն  չի եղել: Ինչպես գիտեք, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, որում ընդգրկված են երեք տերությունների՝ Ռուսաստանի, Միացյալ նահանգների և Ֆրանսիայի ներկայացուցիչները: Չնայած միջնորդների ակտիվ ջանքերին՝ Ադրբեջանի իշխանություններն իրենց ապակառուցողական քաղաքականությամբ անընդհատ փորձել են և այսօր էլ շարունակում են խոչընդոտել բանակցությունների բնականոն ընթացքը: Դրան զուգահեռ, այդ երկրի բարձրագույն ղեկավարությունը ակտիվ կերպով զբաղվում է ռազմական հռետորաբանությամբ, նավթադոլարների մի զգալի մասը ուղղում է նոր սպառազինությունների ձեռքբերմանը, իսկ առաջնագծում շարունակում է հրահրել սադրիչ գործողություններ: Միթե՞ հնարավոր է այդպիսի քաղաքականություն որդեգրած իշխանության հետ նստել բանակցային սեղանի շուրջ ու դրական արդյունք ակնկալել:

Իհարկե, հայկական կողմը  ադրբեջանական կողմին զսպելու համար պարբերաբար հանդես է գալիս համարժեք գործողություններով` հաճախ պատճառելով բազմապատիկ կորուստներ` բոլոր առումներով՝ թե՛ մարդկային և թե՛ տեխնիկական: Դա միանշանակ ստիպում է նրանց որոշ ժամանակ հանգստություն պահպանել, բայց մի առ ժամանակ անց, կարծես թե, ադրբեջանական բանակի

ղեկավարության մոտ հիշողության կորուստ է նկատվում  ու շարունակում են կրկնել նախկին սխալները:

Մեզ համար, անտարակույս, անփոխարինելի է մեր յուրաքանչյուր զիվորի կյանքը, և մեր առաջիկա ջանքերը ուղղված կլինեն առաջնագծում տեխնիկական և ինժեներական նոր վերազինումների ու վերափոխումների արդյունքում ստիպել Ադրբեջանին ետ քայլ կատարել: Թեև հասկանում ենք , որ դա շատ դժվար կլինի, քանի որ առաջնագծում ադրբեջանական կողմը հետևողական կեպով առաջ է քաշում հիմնականում այդ երկրում ապրող ազգային այլ ծագում ունեցող ժամկետային զինծառայողներին, և սրտացավ չէ նրանց կյանքի համար: Դրա մասին վկայող բազմաթիվ փաստարկներ կան:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search