Սան Պաուլոյի համալսարանի գիտությունների թեկնածու Կառվալո Լոուռեյրոն առաջին անգամն է Արցախում:
Շատ կարևոր է, որ ընտրությունների մասին բոլոր համապատասխան նյութերը կան անգլերեն լեզվով. Կառվալո Լոուռեյրոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Դիտորդական առաքելությամբ ԼՂՀ-ում գտնվող հարավամերիկացին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, մասնավորապես ասաց, որ ընտրությունների ընթացքը կազմակերպվում է բարձր մակարդակով։ «Մեզ՝ դիտորդներիս համար շատ կարևոր է, որ ընտրությունների մասին բոլոր համապատասխան նյութերը կան անգլերեն լեզվով, որի համար խնդիրներ չենք ունենում»,-ասաց Կառվալո Լոուռեյրոն և հավելեց, որ տեղանքին արագ հարմարվել է և իրեն շատ լավ է զգում, քանի որ Արցախի ու Բրազիլիայի բնության տեսարանների մեջ շատ նմանություններ է տեսնում: