ԼՂՀ-ում 6-րդ գումարման խորհրդարանական ընտրություններին մասնակցության ակտիվությունը բավական բարձր է:
ԼՂՀ-ում ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 61 տոկոսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ժամը 17:00-ի դրությամբ Արցախում և Երևանում բացված ընդհանուր առմամբ 12 ընտրատարածքներում իր քաղաքացիական պարտքը կատարել է 62.859 քաղաքացի կամ ընտրողների ավելի քան 61 տոկոսը:
‹‹Արցախպրես››-ի հաղորդմամբ՝ այս մասին ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռայա Նազարյանը: Նա հայտնեց նաև, որ Երևանում գտնվող ԼՂՀ 500 քաղաքացիներից 489-ն արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը: Ընտրական տեղամասերը կգործեն մինչև երեկոյան ժամը 20:00-ն:
Ռ. Նազարյանը նշեց, որ ընտրատեղամասերում գրանցվել են թեթև խախտումներ, որոնք լուծելի են եղել և տեղում օպերատիվորեն շտկվել են: