Եվրախորհրդարանի զեկուցող Քեթի Պիրին, մեկնաբանելով ԵԽ-ի՝ ապրիլի 15-ի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով քննարկումներից հետո ընդունած բանաձևը, հայտարարել է, որ այդ որոշումը մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական դատավճիռն է։
Եվրախորհրդարանի՝ Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական դատավճիռն է. ԵԽ զեկուցող
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Թուրքական «Անադոլու» լրատվական կայքի փոխանցմամբ՝ «ընդունված բանաձևը որևէ առնչություն չունի Եվրամիության հետ բանակցությունների գործընթացի հետ։ Դա հավելյալ լծակ չէ Թուրքիայի վրա ազդելու համար։
Ես գիտեմ, թե որքան զգայուն է այս թեման Թուրքիայի համար, սակայն չեմ կարծում, որ որևէ բան վերականգնելու մասին խոսելու առիթ կա։ Բանաձևն ընդունվել է որպես 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական դատավճիռ, այլ ոչ թե որպես վիրավորանք Թուրքիայի հասցեին»,- ասել է Պիրին։
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը ապրիլի 15-ի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով քննարկումներից հետո ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև, որով թուրքական կառավարությանը կոչ է արվում ճանաչել հայերի ցեղասպանությունն ու այդ կերպ նպաստել երկու ժողովուրդների միջև խաղաղության վերականգնմանը։