ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 22-ի նիստում որոշեց ՀՀ պետական բյուջեից 2.9 մլրդ դրամ միջպետական վարկ տրամադրել Արցախի Հանրապետությանը:
ՀՀ կառավարությունը 2.9 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի Արցախի Հանրապետությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Ներկայացված նախագծով նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 2.9 մլրդ. դրամի չափով՝ հետապատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար»: