Ադրբեջանական Թուրան լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի ծանր հանցանքները քննող դատարանն այսօր կայացրել է «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Ֆարաջ Քերիմլիի դատավճիռը:
Ադրբեջանական դատարանն ընդդիմադիր կուսակցության փոխնախագահին դատապարտել է 6.5 տարվա ազատազրկման
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Ադրբեջանի ՔՕ-ի 234.4.3 հոդվածը (խոշոր չափի թմրանյութերի ապօրինի շրջանառում) խախտելու մեջ և նրան դատապարտել է 6.5 տարվա ազատազրկման: Քերիմլին հրաժարվել է եզրափակիչ խոսքից, հայտարարել է, որ չի տեսնում դրա անհրաժեշտությունը դատարանում, ուր ոտնահարվում են օրենքները: Ավելի վաղ դատախազը պահանջել էր Քերիմլիին դատապարտել 7.5 տարվա ազատազրկման:
Սիրաջ ու Ֆարաջ Քերիմլի եղբայրները կալանքի տակ են վերցվել 2014 թվականի հուլիսի 17-ին ու 23-ին՝ մեղադրվելով թմրանյութ պահելու մեջ: 2014 թվականի օգոստոսի 18-ին Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ճանաչել է «խղճի բանտարկյալներ»: Այս տարվա մարտի 12-ին ադրբեջանական դատարանը Սիրաջ Քերիմլիին դատապարտել է մինչև 6 տարվա ազատազրկման: