Artsakhpress

Վերլուծական

Խաղաղությունը տապալող խաղաղություն Ինչո՞ւ է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը դատապարտված

2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ եռակողմ խաղաղության բանակցությունների վեցերորդ փուլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Խաղաղությունը տապալող խաղաղություն Ինչո՞ւ է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը դատապարտված

Խաղաղությունը տապալող խաղաղություն
Ինչո՞ւ է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը դատապարտված

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Հանդիպմանը հաջորդած իր երկարատև հայտարարության մեջ Միշելը գովեց առաջնորդներին «խաղաղ գործընթացին իրենց ամուր նվիրվածության համար» և խրախուսեց նրանց «հետագա խիզախ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու վճռական և անշրջելի առաջընթաց կարգավորման ուղու վրա»: Ապա հավելեց․ «Ու թեև մեր հանդիպումը կայացավ տեղում լարվածության անհանգստացնող աճի պարունակում, ես կարևոր թափ նկատեցի քաղաքական քննարկումներում և ջանքերում»: (Շեշտադրումը` ավելացված):

Ընդամենը մեկ շաբաթ անց Ադրբեջանը մեկնարկեց առաջին «Շուշա միջազգային մեդիա ֆորումը»՝ հավաքելով 150 մասնակից ամբողջ աշխարհից: Բացման արարողության ժամանակ, մեկնաբանելով Հայաստան-Ադրբեջան ընթացող խաղաղության գործընթացը, Ալիևն ասաց․ «Այս պահին մենք ունենք երեք միջազգային դերակատար, որոնք օգնություն են ցուցաբերում՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Եվրամիությունը: […] Բայց մինչ այժմ դա ոչ մի արդյունքի չի հանգեցրել։ Որովհետև Հայաստանը դեռևս պետք է կատարի, կարծում եմ, վերջնական քայլերից մեկը։ Պատերազմից հետո արդեն մի քանի քայլ արեցին, ասեմ, որ դրանք այն քայլերը չէին, որ իրենք կամավոր են արել։ […] 28 տարի մենք չկարողացանք ստիպել նրանց պահպանել միջազգային իրավունքը։ Մեզ հաջողվեց միայն ուժով ստիպել նրանց։ […] Բայց քանի՞ անգամ պետք է հասկացնենք: Քանի՞ անգամ կարող ենք ակնարկել: Բավական չէ՞ր։ Ֆարուխի գործողությունը, իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին 2021-ի մայիսին, իրավիճակը սահմանին 2022-ի սեպտեմբերին և սահմանային անցակետում։ Լավ, քանի՞ ակնարկ տանք նրանց։ Իսկապե՞ս նրանք այդքան բթամիտ են»։ (Շեշտադրումը` ավելացված):

Ամենայն հարգանքով, պարոն նախագահ, պետք է բավականին ակնհայտ լինի, որ Հայաստանը բարձր և հստակ լսել է ձեր ուղերձները. եթե չստանաք այն ամենը,  ինչ ուզում եք, ապա կսպանեք և կկործանեք։ Գրանցված է։

Եվ ահա թե ինչու Հայաստանն արդեն գնացել է ավելի շատ զիջումների, քան կարող է իրեն թույլ տալ, դրա դիմաց Ադրբեջանից ի պատասխան ստանալով հավելյալ  վիրավորանք ու թշնամանք: Սա 2022-ի դեկտեմբերից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման պարունակում, որը կամաց-կամաց սովի է մատնում Լեռնային Ղարաբաղի հայերին, ինչը Փաշինյանն անվանել է «ցեղասպանության շարունակական գործընթաց»: Եվ այնուամենայնիվ, համաձայն Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի (VCLT) 52-րդ հոդվածի՝ «պայմանագիրն անվավեր է, եթե դրա կնքումը ձեռք է բերվել ուժի սպառնալիքի կամ կիրառման միջոցով՝ խախտելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքները»: Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած վերջնական խաղաղության պայմանագրի դրույթները, որոնք ներկա պայմաններում առկա են և պարունակում են ուժի և սպառնալիքի թելադրանք, իրավական ուժ չեն ունենա (VCLT, հոդված 69(1):

Սա է պատճառը, որ յուրաքանչյուր փուլից հետո շարունակում ես զարմանալ, թե ինչով են միջնորդները Բրյուսելում, Վաշինգտոնում և Մոսկվայում այդքան ոգևորված: Ալիևը բազմիցս և բացահայտորեն խոստովանել է, որ Հայաստանի հետ խաղաղության բանակցությունների ընթացքում կիրառել է բռնի և մահացու հարկադրանք՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի և հարաբերությունների ամենահիմնարար սկզբունքները։ Անցյալ շաբաթվա Միշելի հայտարարությունը ցույց է տալիս, որ նա քաջատեղյակ է «տեղում լարվածության անհանգստացնող աճի մթնոլորտին», որում տեղի են ունեցել խաղաղության բանակցություններ։ Բրյուսելյան բանակցություններին անմիջապես նախորդող բանակցությունների վաշինգտոնյան փուլի մեկնարկը նույնպես համընկավ չորս հայ զինծառայողների սպանության իրողության հետ: Փաստորեն, դժվար է մատնանշել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների որևէ փուլ՝ սկսած 2020-ի նոյեմբերի 9-ի զինադադարից, որը չի արատավորվել Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքով կամ կիրառմամբ:

Ոմանք կարող են մտածել, որ վատ խաղաղության պայմանագիրն ավելի լավ է, քան ոչ մի խաղաղության պայմանագիր: Բայց պատմությունն այլ բան է ցույց տալիս։ Գերմանիան այնքան էր ատում 1919-ի Վերսալյան պայմանագիրը, որ այն դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառ։ Երբ Ռուսաստանը 2014-ին բռնակցեց Ղրիմը, այն ժամանակվա Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը 2015-ի փետրվարին շտապ ներկայացրին խաղաղության ծրագիր (նաև հայտնի է որպես Մինսկ II), որը Ուկրաինան ստիպված եղավ ընդունել՝ ելնելով իր թույլ ռազմական դիրքից: Դա ակնհայտորեն լավ ավարտ չունեցավ: Այսպիսով, եթե մենք գիտենք, որ դեպի խաղաղություն տանող արագ ուղին պարտադիր չէ, որ տևական լինի, և որ VCLT-ի 52-րդ հոդվածն անտեսելն իր ռիսկերն է պարունակում, ապա Ադրբեջանին օգնելը, որ Հայաստանին ստիպի կուլ տալ անարդար պայմանագիրը՝ հրացանը գլխին պահելով, պարզապես չի աշխատի:

Չի կարելի նաև հերքել, որ, հավանաբար, կա որոշակի մրցակցություն, թե որ միջնորդն առաջինը կապահովի ստորագրված պայմանագիր: Բրյուսելյան վերջին փուլը, ըստ երևույթին, մոտենում էր, Մոսկվան անմիջապես ներգործեց՝ փորձելով վերականգնել իր դիրքը՝ որպես միակ հարթակը, որտեղ պետք է վերջնական տեսքի բերվի և ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության պայմանագիր: Եվ նման փշոտ և ձգձգվող հակամարտության պարագայում, ինչպիսին է Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ հակամարտությունը, Խաղաղության Նոբելյան մրցանակի երազանքները չեն կարող շատ հեռու լինել: Խաղաղության և զինված հակամարտությունների կարգավորման միջնորդության համար նախկին հաղթողներն են Ջիմի Քարթերը (2002), Մարտի Ահթիսաարին (2008) և Խուան Մանուել Սանտոսը (2016): Ցավոք, այնպես, ինչպես ընթանում են գործերը, Հայաստան-Ադրբեջան պարունակում առավել համապաստասխան օրինակ կարող են դառնալ Աբի Ահմեդ Ալիի նմաները, որը 2019-ին Եթովպիայի և Էրիթրեայի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի, բայց այնուհետև օգտագործելով դաշինքը՝ հրահրեց հաջորդ Տիգրայի պատերազմը:

Անշուշտ, այս հոդվածի նպատակը բացարձակապես Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանն անհնարինությունը ցույց տալը չէ, այլ ընդհակառակը: Բայց նման բաները ժամանակ են պահանջում: Եվ չնայած ոչ մի վատ բան չկա տարբեր միջազգային դերակատարների միջև մրցակցության առողջ չափաբաժնի մեջ, որը կօգնի առաջ մղել այդքան անհրաժեշտ խաղաղության գործընթացը, այնուամենայնիվ, օգտակար կլինի եթե նրանք սկսեն գործընթացն առավելապես դիտարկել որպես մարաթոն և ոչ թե սպրինտ: Կարևոր է նաև գիտակցել, որ խաղաղության կառուցման դասական մոտեցումը, որը կենտրոնանում է միայն վերից վար քաղաքական միջնորդության վրա, անբավարար է և երբեմն նույնիսկ հակաարդյունավետ, հատկապես, երբ կանայք ներգրավված չեն, ինչպես այս դեպքում: Սա, չնայած ապացույցներին, ըստ որոնց կանանց մասնակցությունը 20 տոկոսով մեծացնում է առնվազն 2 տարի տևողությամբ խաղաղության համաձայնագրի հավանականությունը և 35 տոկոսով՝ 15 տարի տևող խաղաղության համաձայնագրի հավանականությունը:

Դեռևս ուշ չէ իրավիճակը շրջելու և այս գործընթացը ճիշտ ուղու վրա դնելու համար: Դա անելու համար, սակայն, բացարձակապես հրամայական է, որ միջազգային դերակատարներն ու միջնորդներն ուժեղացնեն ճնշումն Ադրբեջանի վրա, որը պետք է ներառի պատժամիջոցների սպառնալիքը՝ ի պատասխան Հայաստանի դեմ ռազմական գործողությունների և Լաչինի միջանցքի ապաշրջափակման շարունակական մերժման: Սպասել, որ Ադրբեջանը ողջամիտ կլինի, պարզապես այլևս խելամիտ չէ։ Յուրաքանչյուր ոք, որն իսկապես ցանկանում է տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովել, պետք է հաստատի իր խոսքերը կոշտ գործողություններով՝ ստիպելու Ադրբեջանին դադարեցնել իր ռազմատենչ հռետորաբանությունը և համաձայնել միջազգային ներկայությանը, որը կօգնի ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը՝ միաժամանակ միջնորդելով Բաքվի և Ստեփանակերտի միջև բովանդակալից երկխոսությանը: Սրանից պակաս ցանկացած բան դատապարտված է ձախողման:

Շիլա Փայլան


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search