Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում ապրիլի 30-ին այցելել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը հատած ռազմագերուն։
ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել է Արսեն Բաղդասարյանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։Նրա խոսքով՝ այցելության ընթացքում ընտանեկան բնույթի տեղեկություն է փոխանակվել։ «Այցելությունը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։
ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց բնակության պայմանների եւ վերաբերմունքի դիտարկում անցկացնի եւ կապ ապահովի բանտարկյալների եւ նրա հարազատների միջեւ»,- նշել է Էթերի Մուսայելյանը։
Հիշեցնենք, որ 2014 թ. դեկտեմբերի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը հատած եւ գերեվարված Արսեն Բաղդասարյանը ադրբեջանական իշխանություններից կողմից դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Դիվերսիա իրականացնելու մեջ մեղադրվող Արսեն Բաղդասարյանի գործը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում դարձավ. ձերբակալությունից հետո մեկուկես ամիս շարունակ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին թույլ չէին տալիս այցելել նրան: