Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամյան իր էջում կիսվել է բժիշկ Էրիկ Իսրայելյանի գրառմամբ, ով, հրապարակելով միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի «Փորձագիտական կարծիք. ցեղասպանություն հայերի դեմ 2023թ» զեկույցը, հորդորում է իր հետևորդներին կիսվել գրառմամբ։
Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Օքամփոյի` Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ զեկույցին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իսրայելյանը նշել է, որ Օքամփոն «պնդում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է համարվի ցեղասպանություն Արցախի/Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ»։
«Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է նավթի և գազի լծակները տարածաշրջանից քրիստոնյա հայ բնակչությանը մաքրելու համար»,-գրում է Իսրայելյանը։
Տարիների ընթացքում Քարդաշյանը բազմաթիվ առիթներով կիսվել է Հայոց Ցեղասպանության մասին տեղեկություններով՝ իր հետևորդներին տեղեկացնելու 1915 թվականին ավելի քան 1,5 միլիոն հայերի` թուրքերի կողմից ցեղասպանվելու մասին։